Jump to content

Շապին Գարահիսարի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շապին Գարահիսար, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Կենտրոնը Շապին Գարահիսար քաղաքն էր։

Երբեմն մտել է նաև Տրապիզոնի վիլայեթի կազմի մեջ։

Զբաղեցնում էր Սեբաստիայի վիլայեթի հյուսիսարևելյան մասը։ Հյուսիսից ու հյուսիս-արևելքից սահմանակից էր Տրապիզոնի վիլայեթին, արևմուտքից Թոկատի գավառին, իսկ արևելքից Էրզրումի վիլայեթին։

Տեղի հայերի մեծ մասը թուրքերի կոտորվեցին 1895-1896 թվականի ջարդերի և 1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։Կենդանի մնացածները տարագրվեին տարբեր երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 80 000 բանկիչ, որից 35 000-ը հայեր էին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն էր։ Լայն տարածում ուներ գորգագործությունը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապին Գարահիսարը 1903 թվականին ուներ 3 վանք և 32 գործող եկեղեցի։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը բաժանված էր 5 գավառակների և 6 գյուղախմբերի։ Ուներ 1100 գյուղ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 78