Jump to content

Չրտխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Չրտխի, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 5 կմ հարավ-արևելք, ջրազուրկ վայրում։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 70, իսկ XX դարի սկզբին՝ 80 տուն հայ բնակիչ։ Բնակիչների մի մասը բոշաներ էին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անանսապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամաշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չրտխին ուներ 1238 թվականին կառուցված Ս. Գևորգ անունով եկեղեցի։

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 276