Ծիպեռի
Գյուղ | |
---|---|
Ծիպեռի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ |
Այլ անվանումներ | Ծիպեր, Ծիպերի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ծիպեռի, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 60 տուն հայ և 6 տուն թուրք, իսկ 1914 թվականին ուներ 225 (50 ընտանիք) բնակիչ (հայ բոշաներ)։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանայք զբաղվում էին մաղագործությամբ, տղամարդիկ ջորեպաններ ու համետագործներ էին։ Զբաղվում էին արհեստներով, մասսամբ էլ հողագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծիպեռին ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի, որը ուխտատեղի էր[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 851
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 126)։ ![]() |