Ածպտեր
Արտաքին տեսք
Ածպտեր, գյուղ (նախկինում քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Ակշարապատ դաշտում, Օվասու գետի աջ ափին, Շապին Գարահիսար քաղաքից 20 կմ հարավ, Չիֆթլիկ տանող գլխավոր ճանապարհի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր մեծության պատճառով երբեմն հիշատակվել է որպես ավան։ Համապատասխանել է Երկրորդ Հայքի Արորակ կամ Արորակա քաղաքին։
XIX դարի վերջին նույն անունով կար երկու գյուղ` Ածպտեր Վերին և Ածպտեր Ներքին։ Թուքրերը Ածպտեր գյուղը կոչել են Էզիդեր, որը անվանման բառացի թարգմանությունն է[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 129
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն