Jump to content

Ածպտեր Վերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ածպտեր Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Ակշապատ դաշտում, Ածպտեր Ներքին գյուղի մոտակայքում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 123 տուն հայ և մոտ 40 տուն թուրք բնակիչ։ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 180 տուն հայ` 1906 բնակչով և 300 թուրքեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածպտեր Վերինն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի։ Ածպտեր Վերին և Ածպտեր Ներքին գյուղերի միջև կար վանք, որը կրում էր 12 առաքյալների անունը։ Վանք հանդիսանում էր Շապին Գարահիսարի թեմի կենտրոնն ու առաջնորդի աթոռանիստը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 129