Jump to content

Մելիքշերիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մելիքշերիֆ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Չարդախլու լեռան լանջին։

Գյուղի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է Կամախի կիրճում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Գյուղում ապրում էին նաև այլազգիներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիքշերիֆն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 764