Այվանոս
Գյուղ | |
---|---|
Այվանոս | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ |
Այլ անվանումներ | Աղվանիս, Աղվանից, Այվանուս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղվանիսցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աղվանիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 27 կմ հարավ-արևելք, Աշխարօվայի դաշտում, գետակի ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հայ բնակչության մեծամասնությունը ոչնչացվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 40 տուն հայ և 20 տուն թուրք բնակիչ, իսկ 1915 թվականի նախօրյակին՝ 1300 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվանոսն ուներ Ս. Գևորգ անունով հայկական եկեղեցի, որը կառուցված էր 679 թվականին։ Գյուղում և նրա շրջակայքում կան շատ հնություններ։ Գերզմանոցում հայտնաբերվել է մեկ մղոնաքար՝ Վաղենտիանոս, Վաղե, Գրատիանոս կայսրների անունների հիշատակմամբ։ Հայտնաբերվել է մեկ մարմարյա հսկայական ծակ քար, որը հավանաբար ունեցել է պաշտամունքային նշանակություն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ հայկական վարժարան, որտեղ սովորում էին 30 սաներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 238
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն