Աներղի
Գյուղ | |
---|---|
Աներղի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ |
Այլ անվանումներ | Անեզրի, Անեղի, Անեղրի, Աներլի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աներղեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աներղի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում, Թիքման լեռան ստորոտին, Շապին Գարահիսար քաղաքից 3 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աներղիի բնակչության մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի տարիներին, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 60 (ըստ այլ աղբյուրների 46-200) տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ջորեպանությամբ և քարագործությամբ։ Բնակչության մոտ 25 տոկոսը պանդխտում էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աներղի ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր 699 թվականին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն կից մինչև 1915 թվականը գործում էր Վարվառյան վարժարանը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 262
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 403)։ ![]() |