Jump to content

Համամ (Շապին Գարահիսարի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Համամ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։

Հնագույն գյուղ էր։ Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 20-25 տուն, որից 20-ը՝ հայկական։ Բնակիչներն ունեին բարեկեցիկ կյանք։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համամն ուներ Ս. Լուսավորիչ անունով եկեղեցի, որը կառուցված էր 1802 թվականին։ Գյուղում նշմարվում էին հռոմեական շենքերի ավերակներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 322