Jump to content

Էսկիշեհիր (Շապին Գարահիսարի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Էսկիշեհիր, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 20 տուն, իսկ 1915 թվականին՝ 75 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսկիշեհիրն ուներ Ս. Մինաս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի, որը կառուցված էր 1272 թվականին։

Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որտեղ 1915 թվականի նախօրյակին սովորում էին 25 սաներ։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսկիշեհիրում է ծնվել բանասեր-պատմաբան Հ. Անանյանը (1904-?) և նկարիչ Հակոբ Առատը (1913-?)[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 355
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 77