Jump to content

Ածպտեր Ներքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ածպտեր Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Ակշարապատ դաշտում, Ածպտեր Վերին գյուղի մոտակայքում։

1872-1873 թվականներին ուներ 80 տուն հայ և 40 տուն եկվոր թուրք բնակիչ։ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 130 տուն հայ` 1200 բնակչով և 300 թուրք բնակիչ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ածպտեր Ներքինն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան, որը գտնվում էր եկեղեցուն կից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 129