Jump to content

Սևինդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սևինդիկ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 22 կմ հարավ-արևելք, Շապին Գարահիսար-Երզնկա ճանապարհի վրա, Օվասու գետի ձախ ափին։

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել և կոտգորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 350 տուն՝ 350 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, այգեգործություն, մեղվաբուծությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևինդիկն ուներ Ս. Հովհան Ոսկեբերան անունով եկեղեցի։ Գյուղի հայկական գերեզմանոցում մինչև XX դարի սկզբները կար արձանագրությամբ մի մղոնաքար։

Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 583