Jump to content

Ենիխանի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ենիխան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Գտնվում էր Մելաս գետի հովտում։ Վարչական կենտրոնը Ենիխան քաղաքն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն ուներ դաշտային տարածք։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Ենիխանից բռնագաղթի են ենթարկվել 1366 հայեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին Ենիխանն ուներ 14636 բնակիչ, որից հայեր` 6890, թուրքեր և քրդեր` 7271, հույներ` 475։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին գավառակը կազմված էր 4 գյուղախմբից և 142 գյուղերից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 199