Տևրիկի գավառակ
Գավառակ | |
---|---|
Տևրիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Սեբաստիայի գավառ |
Այլ անվանումներ | Դևրիկ, Դիրվիգ, Դիվրիկ, Դիվրիկի, Տապուրա, Տևրիկե, Տեփրիկե, Տիպրիկ Տիպրիկե, Տիվերեկ, Տիվիրիկ, Տիվրիկ, Տիվրիկե, Տիվրիք, Տյուրիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Բնակչություն | 55307 [1] մարդ (1910) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլք |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1] |
Ժամային գոտի | UTC+3 |
Տևրիկ, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Տևրիկ քաղաքն էր։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակը տարածվում էր Սեբաստիայի գավառի արևելյան մասում, Երզնկայի գավառի սահմանակցությամբ, Եփրատի աջակողմյան Տևրիկի գետ վտակի և նրա օժանդակների հովիտներում: Տևրիկն ունի արգավանդ և բերքառատ հողեր, ոռոգելու առատ ջուր:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տևրիկի հայերը թուրքերի փեռքով զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Կենդանի մնացածները տարագրվել են տարբեր երկրներ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 46090 բնակիչ, որից 20000-ը՝ հայեր:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայն տարածում ուներ գյուղատնտեսությունը: Մշակում էին հացահատիկ, խաղող, մրգերի զանազան տեսակներ, զբաղվում էին նաև անասնապահությամբ: Հայերը նաև զբաղվում էին առևտրով և արհեստներով: Հռչակված էր Տևրիկի գինին:
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակն ունի երկաթի ու մագնիսի հանքեր:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 129 գյուղ, որոնք միավորված էին 6 գյուղախմբերի մեջ[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|