Բրգնիկ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Բրգնիկ | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
| Գավառակ | Տևրիկի գավառակ | |
| Հիմնադրված է | 1021 թ. | |
| Այլ անվանումներ | Բագրատուն, Բագրատունիք, Բաթրունի, Բռնգնիկ, Բռգնիք, Բռքնիկ, Բրգինք, Բրգնիք | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▼79 մարդ (2024)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 346[2] | |
| Ավտոմոբիլային կոդ | 58[3] | |
|
| ||
Բրգնիկ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[4]։ Գտնվում էր Գասաման գյուղի մոտ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը ծագել է Բագրատունի նախարարական տոհմի անունից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1021-1022 թվականներին Վասպուրականից այստեղ գաղթած հայերի կողմից։ Բնակչությունը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1631 թվականին ուներ 15 տուն բնակիչ, 1850 թվականին՝ 1800, իսկ XX դարի սկզբին՝ 1300 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակությաին կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրգնիկն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, որի արևմտյան որմի մեջ տեղադրված էր 1267 թվականի խաչքար՝ բերված գյուղի հին եկեղեցուց։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրգնիկում է ծնվել Դանիել Վարուժանը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.) — TÜİK.
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 741
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 557)։ |
