Զիմարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Զիմարաղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՏևրիկի գավառակ
Այլ անվանումներԶեմարե, Ջղմառա, Զիմա, Զիմառա, Զիմմարա, Զմառա, Զմարա, Զմմառ, Զմմարա, Զումարա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Զիմարա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք, Եփրատ գետի աջ կողմում, Տևրիկ գետի փախակողմյան օժանդակի փախ մասում, լեռնալանջի վրա:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը շրջապատված էր պարտեզներով: Շրջակայքում կան դարավոր անտառներ: Գյուղից ներքև կա մի փոքրիկ, ջինջ ու կապուտակ լճակ:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմարան ուներ առողջարար կլիմա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հին բնակավայր: Ժամանակին եղել է քաղաք, ճանապարհային կայան՝ Նիկոպոլիս-Սատաղ ուղեգծի վրա: Բնավայրի մասին դեռևս հիշատակել է Պտղամեոսը: 1895 թվականին գյուղը ենթարկվել է թուրքերի հարձակմանը և կոտորածներին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ իսպառ հայազրկվել է: Կենդանի մնացածները բռնի մուսուլմանացվել են:

Թուրքական տիրապետության ժամանակաշրջաններում բնակավայրը վերածվել է անշուք գյուղի:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ և 30 տուն բնակիչ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմարան ուներ Ս. Երրորդություն անունով եկեղեցի, որը կառուցված էր 1873 թվականին: Մոտակայքում գտնվում էին Ս. Պողող-Պետրոս, Ս. Նիկողայոս վանքերը և 36 այլ եկեղեցիներ ու ուղտատեղիներ, որոնց մեծ մասը ավերված ու լքված է:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ հայկական վարժան, որտեղ սովորում էին 60 սաներ:

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմարայում են ծնվել.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 306