Կասմա (Տևրիկի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կասմա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՏևրիկի գավառակ
Այլ անվանումներԳասմա, Գասման, Կասմ, Կասման, Կեսմա, Կեսմե, Ղասմա, Ղասման, Քեսմե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կասմա, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր բարձրադիր և գեղատեսիլ վայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 700 բնակիչ, որից 500-ը (100 ընտանիք)՝ հայ և 200-ը (40 ընտանիք)՝ թուրք։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասման ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Կասմանից մոտ 3 կմ հյուսիս կար 20 ուխտատեղի (նշանավոր էին Խնդրակատարը և Ս. Լուսավորիչը), որոնք XVIII դարում եղել են կանգուն եկեղեցիներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հայերն ունեին Ս. Մեսրոպյան անունով վարժարան[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 961
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 275 CC BY-SA icon 80x15.png