Jump to content

Թոկատի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Թոկատ, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Գտնվում էր վիլայեթի հյուսիսում։ Կենտրոնը Եվդոկիա քաղաքն էր։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքն ընդգրկում էր Իրիս գետի հովիտը։ Գավառը հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի վիլայեթին, արևելքից Շապին Գարահիսարի, հարավից` Սեբաստիայի և Անկարայի, իսկ արևմուտքից Ամասիայի գավառներին։

Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից գավառը համապատասխանում է Ղազովայի դաշտին։

Գավառն ուներ ոռոգելու և խմելու առատ ջուր, ընդարձակ հողատարածություններ։

Տեղի հայերի զգալի մասը սրի քաշվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները ապաստանեցին տարբեր երկրներում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին գավառակն 200 000 բնակիչ, որից հայեր էին 40 000-ը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն ը մշակում էր ցորեն, գարի, հաճար, եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, խնձոր, տանձ, նուշ և այլն։ Զբաղվում էր անասնապահությամբ` պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Ըստ ոչ ստույգ տվյալների XIX դարի վերջին գավառում կար 18 000 խոշոր և 173 000 մանր եղջերավոր անասուն։

Թոկատի հայությա զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էր։ Տարածված էր պղնձագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, գորգագործությունը, կտավագործությունը, մանածագործությունը և այլն։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոկատը հարուստ է բյուրեղացած ավազներ, որձաքարի, ածխատի, կրի, ծծմբատ երկաթի, ծծմբային երկաթախառն պղնփի, պղնձի օքսիդի, քարածխի և այլ օգտակար հանածոներով։

Թոկատը հանդիսանում էր Հայաստանի 5 խոշոր եկեղեցեկան թեմերից մեկը, որը ենթարկվում էր Էջմիածնին։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը չի ունեցել կայուն ներքին բաժանում։ XIX դարի վերջում և XX դարի սկզբին գավառի կազմում էին մտնում Արաբկիր, Արպայի, Զիլեի, Էգինի, Թոկատի, Կապան-Մադենի, Նիքսարի գավառակները և մի քանի գյուղախմբեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 465-466