Jump to content

Կյուրինի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կյուրին, գավառ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Վարչական կենտրոնը Կյուրին քաղաքն է։

Գավառակը տարածքը համապատասխանում է Փոքր Հայքի Երրորդ Հայք պրովինցիայի Գառնակ (Կառնակ) գավառին։ Եղել է Սսի կաթողիկոսության թեմերից մեկը։

Ըստ թուրք վալիի ներկայացված տվյալների 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնագաղթեցվել է 7706 հայ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին ուներ 9000 հայ բնակիչ։ 1910 թվականին ուներ 55307 բնակիչ, որից 26820-ը՝ հայ։ 1915 թվականի նախօրեին գավառակն ուներ 15800 հայ բնակիչ, որից 14000-ը՝ քաղաքում, իսկ 1800-ը՝ գյուղերում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն, արհեստներն ու առևտուրն էր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին գավառակն ուներ 3 գյուղախումբ՝ 54 գյուղով[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 177