Ենիխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ենիխան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակԵնիխանի գավառակ
Այլ անվանումներԵըլտըզէլի, Ելտզելի, Նոր Խան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Ենիխան, քաղաք (գյուղ, գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ենիխանի գավառակում: Գտնվում էր Սամսոն քաղաքից Կ. Պոլիս տանող ճանապարհին: Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոնը:

Ըստ Ա. Վասիլևի բնավայրը հանդիսանում է պավլիկյան շարժման հետ կապված Վաթիռիաքս վայրը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 70-ական թվականներին ուներ 682 հայ և 720 թուրք բնակիչ: Նույն դարի վերջերին հայկական տնվերի թիվը հասնում էր 150-ի: Ըստ այլ աղբյուրների, 1915 թվականի նախօրեին բնակավայրն ուներ 300 տուն՝ 2400 հայ բնակչով:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր: Մասամբ նաև զբաղվում էին անասնապահությամբ և առևտրով:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենիխանն ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրում գործում էր Սենիքերիմյան կոչված դպրոցը[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 199