Jump to content

Ալեքսանդր Գրավե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրավե
Ծնվել էսեպտեմբերի 8, 1920(1920-09-08)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմարտի 5, 2010(2010-03-05)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանAlekseevskoe cemetery
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1942)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՎախթանգովի թատրոն և Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Ամուսին(ներ)Դարյա Պեշկովա
Երեխա(ներ)Մաքսիմ Պեշկով
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան[2] Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գրավե (ռուս.՝ Алекса́ндр Константи́нович Гра́ве, սեպտեմբերի 8, 1920(1920-09-08), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 5, 2010(2010-03-05)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, մանկավարժ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1971)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրավեն ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Կոնստանտին և Մարիա Գրավեների ընտանիքում։ Հայրն իրավաբան էր, մայրը՝ բժշկական կրթություն ուներ[3]։

1942 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը՝ Աննա Օրոչկոյի արվեստանոցը։ Ընդունվել է Ե. Վախթանգովի անվան թատրոն և ընդգրկվել թատրոնի ռազմաճակատային թատերախումբ։ Թատերախմբի կազմում (ավելի ուշ ստացավ թատրոնի մասնաճյուղի կարգավիճակ), որը կցված էր Առաջին ուկրաինական ռազմաճակատին, Ալեքսանդր Գրավեն անցավ ամբողջ պատերազմի միջով՝ հասնելով մինչև Բեռլին[4]։

Գրավեն միշտ պահանջարկ ուներ Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ աշխատել է ավելի քան 65 տարի։ Մարմնավորել է ավելի քան 150 կերպար՝ այդ թվում արդեն իսկ ընթացող ներկայացումներ արագ «մտնելու» շնորհիվ, երբ գործընկերներից ինչ-որ մեկը հիվանդանում էր[4]։

Առաջին նշանակալի դերը կինոյում շարքային Օգուրցովի դերն էր «Անհանգիստ տնտեսություն» կինոկոմեդիայում, որի շնորհիվ Գրավեն երկար ժամանակ վայելում էր հանդիսատեսի սերը՝ չնայած նրան, որ հետագայում գլխավոր դերեր չի ստացել[5]։

1940-ականների վերջին Գրավեն առաջին անգամ սկսեց դասավանդել, սակայն թատրոնում խիստ զբաղվածության պատճառով շուտով ստիպված էր թողնել դասավանդումը։ Գրավեն կրկին վերադարձավ Բ. Շչուկինի անվան թատերական ինստիտուտ 1986 թվականին՝ որպես դերասանի վարպետության ամբիոնի դասախոս։ Որպես գեղարվեստական ղեկավար՝ երկու տարի շրջանավարտ տվեց. 1992 թվականին՝ Կոմի-Պերմի ազգային ստուդիան, իսկ 2000 թվականին՝ սովորական դերասանական կուրսը (ուսանողներ՝ Յուրի Կոլոկոլնիկով, Նատալյա Շվեց, Դանիիլ Բելիխ, Լյուբով Տիխոմիրովա, Կիրիլ Իվանչենկո և այլն)։ Շչուկինի անվան ինստիտուտի առաջատար վարպետներից մեկն էր. 1998 թվականից՝ պրոֆեսոր[5]։

Առաջին կինը՝ Մաքսիմ Գորկու թոռնուհի Դարյա Պեշկովան էր։ Երկրորդ կնոջ՝ Տատյանա Դմիտրիևնայի հետ անց է կացրել 40 տարի[4]։

Ալեքսանդր Գրավեն մահացել է 2010 թվականի մարտի 5-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Թաղվել է մարտի 9-ին Մոսկվայի Ալեքսեևյան գերեզմանատանը (հողակտոր №4)։ Հրաժեշտը տեղի է ունեցել նույն օրը՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնում[5]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ե. Վախթանգովի անվան թատրոնի ռազմաճակատային մասնաճյուղում աշխատելու ժամանակ Գրավեն որպես նկարիչ ձևավորել է երկու ներկայացում («Ինչ-որ տեղ Մոսկվայում» և «Ուրիշների սահնակը մի՛ նստիր»)։
  • «Քաղքենին՝ ազնվական» ներկայացման երգի խոսքերը գրել է Գրավեն։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ Ներկայացում Դեր
Վալենտին Կատաև Ես աշխատավոր ժողովրդի զավակն եմ գյուղացի
Վլադիմիր Դիխովիչնի Ամուսնական ճանապարհորդություն
Վլադիմիր ՄասՄիխայիլ Չերվինսկի Ինչ-որ տեղ Մոսկվայում
Վլադիմիր Սոլովյով Հաղթանակի ուղին երիտասարդ աշխատող
Նիկոլայ Պոգոդին Հրացանավոր մարդը լակեյ / գերեվարված զինվոր Մակուշկին
Ֆլորիմոն Էրվե Մադմուազել Նիտուշ սպա
Տուր եղբայրներԼև Շեյնին Ում է ենթարկվում ժամանակը հետախույզ Մարտինով
Ալեքսանդր Կոռնեյչուկ Ռազմաճակատ Օռլիկ
Էդմոն Ռոստան Սիրանո դը Բերժերակ Քրիստիան
Ալեքսանդր Ֆադեև Երիտասարդ գվարդիա Իվան Զեմնուխով
Ալեքսանդր Օստրովսկի Ջերմ սիրտ Երաստ
Վադիմ Կոժևնիկով Բոցավառ գետը Մեշչերյակով
Իլյա Կրեմլյով-Սվեն Ամրոցը Վոլգայի վրա Աստախով
Գերհարդ Հաուպտման Մայրամուտից առաջ փաստաբան Հանեֆելդ
Ալեքսանդր ՌժեշևսկիՄիխայիլ Կաց Օլեկո Դունդիչ առաջին սպա
Վերա Կետլինսկայա Այո, ահա և սերը Սերգեյ Նիկոլաևիչ
Մաքսիմ Գորկի Ֆոմա Գորդեև Եժով
Ֆեոդոր Կնորե Երկու քույր Ֆետիսով
Ուիլյամ Շեքսպիր Համլետ Ռոզենկրանց
Յուրի Օլեշա Ապուշը (Ֆ. Դոստոևսկու համանուն

ստեղծագործության հիման վրա)

Տոցկի
Անատոլի Սոֆրոնով Աստվածների վախճանը Բրաուն
Ալեքսանդր Ֆրեդրո Տիկինները և հուսարները Գժեգոժ / ռոտմիստր
Լեոնիդ Զորին Դիոն Բեն-Զաքարիա
Լև Տոլստոյ Կենդանի դիակ հետաքննիչ
Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ Տարտալիա
Եվգենի Շվարց Մոխրոտը արքա
Իսահակ Բաբել Հեծյալ բանակը Բերզին, դիվիզիայի կոմիսար
Լիդիա Սեյֆուլինա Վիրինեա Վասիլի
Մոլիեր Քաղքենին ազնվական փիլիսոփայության ուսուցիչ
Նիկոլայ Պոգոդին Հրացանավոր մարդը գերեվարված զինվոր Մակուշկին / Իվան Շադրին
Ուիլյամ Շեքսպիր Անտոնիոս և Կլեոպատրա Եփրոնիոս
Կ. Գալաու (Շառլ Պեռոյի հեքիաթի

հիման վրա)

Կոշկավոր կատուն արքա
Ալեքսանդր Պուշկին Փոքրիկ ողբերգություններ Լեպորելլո
Ուիլյամ Շեքսպիր Ռիչարդ III Էդուարդ IV
Անտոն Չեխով Անտառապայը Վաֆլյա
Վիկտոր Հյուգո Մարիա Թյուդոր անհայտ
Չինգիզ Այթմատով Եվ դարից երկար ձգվում է օրը Կազանգապ
Ռուստամ Իբրահիմբեկով Կաբինետային պատմություն աներ
Թորնթոն Ուայլդեր Мартовские иды բժիշկ
Ֆրիդրիխ Գորենշտեյն Государь ты наш, батюшка Վյազեմսկի
Մաքսիմ Գորկի Բարբարոսները Գոլովաստիկով
Էդուարդո դե Ֆիլիպո Գլանագլխարկ Ագոստինո
Մորիս Մետերլինկ Սուրբ Անտոնիոսի հրաշքը բժիշկ
Թենեսի Ուիլյամս Իգուանայի գիշերը Ջոնաթան Քոֆին
Էրիկ Էմանուել Շմիտ Ֆրեդերիկ կամ հանցագործությունների բուլվար ռեժիսորի օգնական Անտուան
Լեոնիդ Զորին Արքայական որս ծեր ծառա Ֆերապոնտ Ֆոմիչ
Ալբեր Կամյու Կալիգուլա Սենեկտ
Լոպե դե Վեգա Շունը դեզի վրա կոմս Լուդովիկո
Անտոն Չեխով Ճայը Սորին
Ուիլյամ Շեքսպիր Տրոիլուս և Կրեսիդա Նեստոր

Հեռուստաներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ներկայացում Դեր
1970 Դրամա որսի ժամանակ գավառական բժիշկ Վոզնեսենսկի
1970 Ընտանիք՝ ինչպես ընտանիք կամ Կորոբովները դիմավորում են Նոր տարին
1979 Կոշկավոր կատուն արքա

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1938 Նոր Մոսկվա ուսանող
1939 Հրամանատարների երիտասարդությունը կուրսանտ
1946 Անհանգիստ տնտեսություն շարքային, ճագարաբույծ Տիխոն Օգուրցով
1956 Նրանք առաջիններն էին չեկիստ Գրավե
1958 Գող կաչաղակ ժառանգորդ
1958 Խաղաղ Դոն անգլերենի թարգմանիչ, պորուչիկ
1958 Թակիր ցանկացած դուռ ոստիկանության կապիտան Սուշկով
1960 Անքուն գիշեր Պետունին
1961 Ազատ քամի նավաստի
1961 Անհայտության արգելապատնեշ Ֆեոդոր Սոկոլով
1963 Մեծերը և փոքրերը Սերգեյ Ալեքսանդրովիչ
1964 Միայնություն Անտոնով-Օվսեենկո
1965 Ընկերներ և տարիներ Վլադիմիր Պլատով
1967 Զոսյա կոմբրիգ, փոխգնդապետ
1967 «Տրեստ» գործողություն դրվագ
1967 Վայրասլաց ռմբակոծչի ժամանակագրությունը վաշտի հրամանատար Իվան Ալեքսեևիչ
1967 Կանանց թագավորություն խանութի վարիչ
1967 Հատուցում գնդապետ Գենադի Պիկին
1968 Հարվա՛ծ, ևս մեկ հարվա՛ծ Կեշա Ֆեդորին, Տամանցևի՝ ռազմաճակատի կուրացած ընկեր
1969 Ոսկի կոլտնտեսական-պարտիզան, Մատրյոնայի հայր
1969 Անհավանական Իեգուդիիլ Խլամիդան Նիկոլայ Ալեքսանդրովիչ
1969 Նրբագծեր Վ. Լենինի դիմանկարին Ալեքսանդր Ցյուրուպա
1970 Ընտանիք՝ ինչպես ընտանիք Նիկոլայ Կորոբով
1972 Հողը՝ նախքան պահանջելը Սիդորին
1974 Իմ ճակատագիրը Երմակովի հայր
1976 Հեքիաթ այն մասին, թե ինչպես Պետրոս ցարն ամուսնացրեց սևամորթին կադրից դուրս ձայն
1980 Ալ ուսադիրներ
1980 Նշանակում Իվան Եգորով
1983 Վտանգավոր գծի մոտ Գլինսկի, երգեհոնահար կոստելում, խորհրդային ընդհատակայինների խմբի ղեկավար
1986 «Ռեզիդենտ» գործողության ավարտ Միխալ Կուտեպով-Վորոպաև
1986 Չիչերին Վորովսկի
1987 Հեքիաթ սիրահարված ներկարարի մասին անտառապայ
1999 Տե՛ս, թե արդյոք չի անձրևում... գրող Բորիս Զայցև
2000 Երկու ընկեր դրվագ
2010 Смерть в пенсне, или Наш Чехов

Մուլտֆիլմերի հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մուլտֆիլմ Կերպար
1964 Ո՞վ է մեղավոր Բալոն / Օկուրոկ
1964 Կարելին ու Չի կարելին Կարելի / Չի կարելի
1964 Աքաղաղն ու ներկերը Մատիտ
1965 Ձեր առողջությունը հայր
1965 Դիմանկար նկարիչ նապաստակ
1965 Որտե՞ղ եմ ես նրան տեսել Մատիտ
1965 Բարև, ատո՛մ կարդում է տեքստը
1966 Այսօր տարեդարձ է Փիղ
1966 Ցեղատեսակի ծագում գիտնական
1966 Նե՛րս եկեք, խնդրեմ
1966 Կար-չկար մի Կոզյավին կարդում է տեքստը
1967 Շոգեքարշը Ռոմաշկովոյից կայարանի հերթապահ
1967 Մկնիկի երգը նապաստակ
1968 Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար ձի
1968 Լուսատտիկ №8 բժիշկ Այբոլիտ / Սամոդելկին / փիղ / ընձուղտ
1969 Մենք փնտրում ենք թանաքակաթիլը նկարիչ Պյոտր Իվանովիչ
1970 Խիզախ Ռոբին Հուդը ասպետ Գայ
1971 Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները մարդաձի Խիրոն
1976 Մեծամիտ նապաստակը ծեր նապաստակ
1977 Ժիխարկա
1978 Իմ ընկեր լուսացույցը փիղ / գայլ / շունիկ
1979 Աու քեռին կարդում է տեքստը
1979 Աու քեռու սխալը կարդում է տեքստը
1979 Աու քեռին քաղաքում է կարդում է տեքստը
1987 Կանաչ տաբատով կարճահասակը պապիկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://lenta.ru/news/2010/03/06/grave/
  2. http://www.kremlin.ru/acts/bank/7416
  3. «Граве, Александр Константинович». ТАСС. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Александр Граве - биография, новости, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Александр Граве». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Татьяна Сергеева. Александр Граве // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский. — М.: Центрполиграф, 2001. — С. 50—60, фото. («Звёзды московской сцены») — ISBN 5-227-01251-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]