Որտե՞ղ եմ ես նրան տեսել
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հումոր |
Ռեժիսոր | Բորիս Դյոժկին |
Սցենարիստ | Ալեքսանդր Կումմա, Սակո Ռունգե և Բորիս Դյոժկին |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Սոբոլև |
Անիմատորներ | Վադիմ Դոլգիխ, Վիկտոր Արսենտև, Բորիս Դյոժկին |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե 3 վրկ |
Թվական | 1965 |
«Որտե՞ղ եմ ես նրան տեսել», սովետական նկարված մուլտիպլիկացիա, որը ստեղծվել է 1965 թվականին ռեժիսոր նկարիչ-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիլմը Ուրախ մարդուկների արկածների մասին պատմող սերիաներից է[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Ուրախ մարդուկների ակումբ է գալիս ինչ-որ փոքրիկ տղա՝ բերելով դիմում ակումբ ընդունվելու մասին։ Ակումբի նախագահի՝ Մատիտի հարցին, այն մասին, թե ինչ է կարողանում անել, նա հայտարարում է, որ կարողանում է անել ամեն ինչ։ Մատիտը ճշտում է, կարող է արդյոք նա հանդես գալ որպես կենդանիներ վարժեցնող, և նա խոստանում է, որ մի շաբաթից կվերադառնա պատրաստ համարով։ Բուրատինոն՝ ակումբի մասնակիցը, խոժոռվում է և փորձում հիշել՝ որտեղ է տեսել այդ տղային, բայց ապարդյուն։
Մի շաբաթից տղան նորից գալիս է ակումբ և ասում, որ կենդանիներ վարժեցնելու համարը անհետաքրքիր է, և մի շաբաթից ինքը նորը կմտածի, այս անգամ՝ պարային։ Մատիտը, վշտացած այդ լուրով, թույլատրում է նրան հնարել նոր համար և մեկ շաբաթից պատրաստ լինել։ Տղան նորից ասում է «ես խոստանում եմ» և հեռանում է, իսկ Բուրատինոն նորից փորձում է հիշել, թե որտեղ է տեսել նրան։
Մեկ շաբաթից տղան նորից գալիս է, բայց ի զարմանս ներկաների հայտարարում է, որ չի պատրաստել պարային համար և կպատրաստի երաժշտական։ Մատիտը, դա լսելով, կատաղում է և անտարբեր պահվածքով փորձում է տղային արտաքսել տարածքից։ Տղան վախենալով սկսում է վազել սենյակով և գնալով ակումբի ամեն անդամի մոտ ասում է.«ես խոստանում եմ»։ Մատիտը, կոլեգաների հետ խորհրդակցելով, որոշում է կայացնում վերջին անգամ հավատալ նրան։
Մեկ շաբաթ անց՝ համերգի օրը, տղան գալիս է Մատիտի մոտ և «պատրա՞ստ ես» հարցին պատասխանում է «այո», Մատիտը, ուրախանալով գովում է տղային։ Սակայն մի քանի րոպե հետո տղան հայտարարում է, որ պատրաստել է ֆոկուսներ։ Մատիտը շոկային վիճակում հարցնում է տղային, թե ուր է երաժշտական համարը, և այդ պահին Բուրատինոն, իզուր փորձելով հիշել տղային, ուրախ սկսում է գոռալ այն մասին, որ հիշել է նրան. դա Խոստովանիկն Էր։ Խոստովանիկը, հասկանալով, որ այլևս չի կարող մասնակցել համերգին, հարցնում է Բուրատինոյին, թե արդյոք տեղի կունենա համերգը։
Գալով դահլիճ, Խոստովանիկը հայտնաբերում է, որ համերգի բոլոր մասնակիցները իրեն ծաղրել են իրենց համարներում։ Պետական քաղաքական միացյալ կառավարումը, ով նստած էր Խոստովանիկի կողքին, բռնի ուժով քարշ է տալիս բեմը, և նա խոստովանում է. «Այո՛, ես եմ Խոստովանիկը։ Բայց ես խոստանում եմ, որ ոչ միայն կխոստանամ, այլ նաև կկատարեմ»։
Ստեղծողները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանող խումբը կազմված էր[2].
- ռեժիսոր — Բորիս Դյոժկին
- սցենարիստ - Ալեքսանդր Կումմա, Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկինի մասնակցությամբ
- կոմպոզիտոր — Միխայիլ Մերովիչ
- բեմադրող — Վլադիմիր Սոբոլև
- անիմատորներ — Վադիմ Դոլգիխ, Վիկտոր Արսենտև, Բորիս Դյոժկին
- օպերատոր — Ելենա Պետրովա
- հնչյունային օպերատոր — Բորիս Ֆիլչիկով
- ռեժիսորի ասիստենտ — Գ. Լյուբարսկայա, Տ. Սազանովա
- նկարիչ-դեկորատոր — Դմիտրի Անպիլով
- խմբագիր — Պյոտր Ֆրոլով
- ֆիլմի ղեկավար — Ֆեոդոր Իվանով
- հնչյունավորում — Կլարա Ռումյանովա (Խոստովանիկ), Ալեքսանդր Գրավե (Մատիտ)
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվեց DVD սկավառակով «Սոյուզ-վիդեո» ընկերության կողմից։ Բացի «Որտե՞ղ եմ ես նրան տեսել», սկավառակի մեջ նեռարվում էին ևս յոթ մուլտֆիլմ` «Ուղիղ երեք անց կես», «Գարնանային երաժշտություն», «Փոքրիկ նավակ», «Մաշայի համերգը», «Անտառային էստրադային», «Օտար ձայն», «Ոչխար-երաժիշտ»[3]։
- Ձայն — Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
- Տարածաշրջանային կոդ — 0 (All),
- Պատկեր - Standart 4:3 (1,33:1),
- Գույն — PAL,
- Փաթեթավոում — Կոլեկցիոն հրատարակչություն,
- Դիստրիբյուտոր — «Սոյուզ-վիդեո»։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմը հնչյունավորող դերասանների անուններն ու ազգանունները մակագիրներում նշված չեն[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Որտե՞ղ եմ ես տեսել նրան» Аниматор.ру կայքում,
- «Որտե՞ղ եմ ես տեսել նրան»(չաշխատող հղում) Мультфильм.ru կայքում,
- «Որտե՞ղ եմ ես տեսել նրան» YouTube-ում
|