Jump to content

Անքուն գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անքուն գիշեր
ռուս.՝ Бессонная ночь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻսիդոր Աննենսկի
Սցենարի հեղինակՎասիլի Սոլովյով
ԴերակատարներՅուրի Սոլոմին և Մարգարիտա Վոլոդինա
ՕպերատորՎալերի Գինզբուրգ
ԵրաժշտությունՕսկար Ֆելցման
Նկարահանման վայրՊերմ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Անքուն գիշեր» (ռուս.՝ «Бессонная ночь»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Իսիդոր Աննենսկին[1][2][3] Նիկոլայ Դեմենտևի «Իմ ճանապարհները» (ռուս.՝ «Мои дороги») վիպակի մոտիվներով։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինի դեբյուտը կինեմատոգրաֆում։

Պրամիերան կայացել է 1960 թվականի մայիսի 23-ին Մոսկվայում։

Երիտասարդ ինժեներ Պավել Կաուրովը գնում է իր առաջին նշանակման վայր՝ Սիբիրսկ նավահանգստային քաղաք։ Նա նշանակվում է նավահանգստային և լողացող ամբարձիչների խմբի ղեկավար։ Մի քանի խնդիրներից հետո Պավելը հարմարվում է նավահանգստային աշխատանքին և ստանում է լուրջ հանձնարարություն։ Իսկ մինչ այդ Սիբիրսկ է ժամանում նրա հարսնացուն՝ մասնագիտությամբ ճարտարապետ Նինան։ Սակայն, բացի Պավելից, նրան դիմավորելու համար երկաթուղային կայարան էին եկել նրա համակուրսեցիները՝ քույր ու եղբայր Պետունինները, որոնց տանը նա կանգ է առնում։ Շուտով գալիս է նաև Աննուշկան, որը վաղուց սիրահարված է Պավելին։ Այդ օրվանից Պավելի մոտ տեղի են ունենում մի շարք խնդիրներ։ Նրա մեղքով տեղի ունեցած վերամբարձ կռունկի վթարից հետո հերոսը լրջանում է ու ամեն ինչ անում բրիգադի վստահությունը վերականգնելու համար։

  • Յուրի Սոլոմին[4][5] (նորամուտը կինոյում), Պավել Կաուրով
  • Եվգենի Սամոյլով – Պավելի հայրը
  • Լյուդմիլա Չերնիշևա – Պավելի մայրը
  • Ալեքսեյ Գրիբով – Բատավին, ծեր կռունկավար
  • Վասիլի Մերկուրյև – դարբին Սնեգիրյով
  • Վադիմ Զախարչենկո – Դերբենյով
  • Յուրի Մեդվեդև – Պուլին
  • Ջեմմա Օսմոլովսկայա – Աննուշկա
  • Մարգարիտա Վոլոդինա – Նինա Պոլոնսկայա
  • Իննա Նարդցևա – Վիկա Յախոնտովա
  • Գենադի Կարնովիչ-Վալուա – Զուբկով[6]
  • Անդրեյ Տուտիշկին – Վլասյուկ
  • Իվան Լյուբեզնով – Դուբովիկ
  • Ալեքսանդր ԳրավեՊետունին
  • Լուիզա Կոշուկովա – Պետունինի քույրը
  • Ալեքսանդր Պելևին – Կոշկին
  • Էլլա Նեչաևա – Սմորոդինա
  • Լեոնիդ Չուբարով – Շիլով
  • Օլեգ Տումանով – Վալյա Կոտչենկո
  • Կլարինա Ֆրոլովա-Վորոնցովա – Պավելի հարևանուհին
  • Քսենիա Կոզմինա – քարտուղարուհի
  • Վիկտոր Կոլպակով – տարեց փեսացու
  • Կլավդիոս Կոզլենկովա – ՔԿԱԳ-ի աշխատող
  • Թամարա Յարենկո – ՔԿԱԳ-ի գրանցող (լուսագրերում՝ Թ․ Միրոշնիչենկո)
  • Եվգենի Կուդրյաշչյով – շնորհավորող ծաղիկներով
  • Նինա Սազոնովա – էպիզոդ
  • Ելենա Պոլեվիցկայա – էպիզոդ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Վասիլի Սոլովյով
  • Ռեժիսոր՝ Իսիդոր Աննենսկի
  • Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
  • Կոմպոզիտոր՝ Օսկար Ֆելցման
  • Նկարիչ՝ Իգոր Բախմետև

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատվել է «Искусство кино» ամսագրում (խմբագիր՝ Լ. Պոգոժևա) (1960)[7]։ Նինա Իգնատևայի ջախջախիչ գրախոսության մեջ ասվում էր. «Ի. Աննենսկուն ամենաքիչն է հուզում խորը հոգեբանական բնութագրերը, նրան չի գրավում հերոսների նկատմամբ հեղինակային վերաբերմունքի տրամաբանությունը»։ «Բայց հազիվ թե այդ դեբյուտը լավ ծառայություն մատուցի երիտասարդ դերասանին։ Եթե մենք չիմանայինք Յու. Սոլոմինի հետաքրքիր թատերական աշխատանքները, նրա ստանդարտ կոնֆետային հերոսը կստիպեր կասկածել կատարողի տաղանդավոր լինելուն»[8]։

Ն. Իգնատևան գրել է, որ «անզուսպ խառնվածքով» են ֆիլմում պատկերված Պավելի սիրո փոփոխությունները, «խաղում է «ճակատագրական կիրք» և «հույսերի կործանման դառնությունը»[9]։ «Եվ այսպես, կյանք մտնելու մասին բազմաձայն երգի փոխարեն չկայացած սիրո մասին հնացած դաժան սիրավեպ է։ Պե՞տք է այս մոտիվն այսօր»[8]։

Նման գնահատականի հետ չի համաձայնել կինոգետ Ս. Ֆրեյլիխը[10]։ Նա «քննադատուհու» գրախոսականն անվանել է կտրուկ, իսկ նման ֆիլմերի անհրաժեշտության հարցը՝ հռետորական ու վաղուց լուծված։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Запорожье в кино: какие фильмы были сняты в городе за днепровскими порогами». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  2. Красивая женщина и кино: трагедия с оптимизмом - ФОТО
  3. ЮРИЙ СОЛОМИН: КОГДА "ГОРИТ СЕРДЦЕ"
  4. Актеру Юрию Соломину исполнился 81 год
  5. Народный артист СССР Юрий Соломин. Биография
  6. Бессонная ночь (1960) Full Cast & Crew
  7. Игнатьева, 1960, էջ 82—83
  8. 8,0 8,1 Игнатьева, 1960, էջ 83
  9. Игнатьева, 1960, էջ 82
  10. Фрейлих, 2002, էջ 138

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Игнатьева Н. Жестокий романс // Искусство кино. — 1960. — № 8. — С. 82—83.
  • Фрейлих С. Теория кино: от Эйзенштейна до Тарковского. — М.: Академический проект, 2002. — С. 138. — 508 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]