Լիդիա Սեյֆուլինա
Լիդիա Սեյֆուլինա ռուս.՝ Лидия Николаевна Сейфуллина | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 22 (ապրիլի 3), 1889 |
Ծննդավայր | Օրենբուրգ, Ռուսական կայսրություն կամ Չելյաբինսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 25, 1954[1][2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վեդենսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, գրադարանավար, ուսուցչուհի և դերասանուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Lidija Seifullina Վիքիպահեստում |
Սեյֆուլինա Լիդիա Նիկոլաևնա (ռուս.՝ Ли́дия Никола́евна Сейфу́ллина, մարտի 22 (ապրիլի 3), 1889, Օրենբուրգ, Ռուսական կայսրություն և Չելյաբինսկ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1954[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս սովետական գրող։ Պարբերաբար տպագրվել է 1917 թվականից։
Սեյֆուլինայի վիպակներն ու պատմվածքները, որոնք սովետական ռեալիստական արձակի Անդրանիկ ստեղծագործություններից են («Իրավազանցները», 1922, «Բուսահող», 1922, «Վիրինեա», 1924, «Գինետուն-Կայեն», 1925 և այլն), պատկերել են կյանքի ճշմարտությունը, ժողովրդական զանգվածների պայքարը քաղաքացիական պատերազմի (1918—20) տարիներին, հին կենցաղի վերափոխումը։ «Վիրինեա»-ի մոտիվներով ստեղծվել է համանուն պիես (1925, Վ․ Պրավդուխինի հեղինակակցությամբ), որը բեմականացվել է սովետական ու արտասահմանյան թատրոններում։ Հետագա ստեղծագործություններից առանձնանում են «Սեփականություն» (1933), «Տանյա» (1934) պատմվածքները, «Նատաշա» (1937) պիեսը, «Հարազատ երկրում» (1946) վիպակը։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сейфуллина Лидия Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 287)։ ![]() |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Օրենբուրգ քաղաքում ծնվածներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 1954 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս գրադարանավարներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս դերասանուհիներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- 20-րդ դարի լրագրողներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին