Իմ ընկեր լուսացույցը
Արտաքին տեսք
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ֆաինա Եպիֆանովա |
Սցենարիստ | Սոֆյա Պրոկոֆևա և Հենրիխ Սապգիր |
Հնչյունավորում | Ալեքսանդր Գրավե և Վսևոլոդ Աբդուլով |
Բեմադրող նկարիչ | Բորիս Ակուլինիչև |
Երաժշտություն | Միխայիլ Զիվ |
Օպերատոր | Էրնստ Ալեքսանդրի Գաման |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 1978 |
Իմ ընկեր լուսացույցը (ռուս.՝ Мой приятель светофор), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին[1]։ Ռեժիսոր Ֆաինա Եպիֆանովան ստեղծել է կրթական մուլտֆիլմ, որը երեխաներին պատմում է ճանապարհային երթևեկության կանոնների մասին։ Գայլի կերպարը շատ նման է «Դե, սպասիր» մուլտֆիլմի գայլի կերպարին։ Մուլտֆիլմը նկարահանվել է Էկրան ստեղծագործական միությունում, տևողությունը 8 րոպե է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է ճանապարհային երթևեկության կանոնների մասին։ Ամբողջ ֆիլմի ընթացքում Գայլը միշտ վազում է Նապաստակի հետևից` ամբողջ ընթացքում ճանապարհին ընկնելով անհարմար իրավիճակների մեջ։ Վերջում նրան «Շտապ օգնության» մեքենայով տանում են երկու սպիտակ արջ-բուժակներ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր` Ֆաինա Եպիֆանովա
- Սցենարի հեղինակներ` Սոֆյա Պրոկոֆևա, Հենրիխ Սապգիր
- Բեմադրող նկարիչ` Բորիս Ակուլինիչև
- Կոմպոզիտոր` Միխայիլ Զիվ
- Օպերատոր` Էռնստ Գաման
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Գրավե` Փիղ, Գայլ, Շուն
- Վսևոլդ Աբդուլով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իմ ընկեր լուսացույցը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|