Դիմանկար (մուլտֆիլմ, 1965)
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
| Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
| Հնչյունավորում | Ալեքսանդր Գրավե, Անատոլի Պապանով և Անատոլի Կուբացկի |
| Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
| Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
| Օպերատոր | Ելենա Պետրովա |
| Երկիր | |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Թվական | 1965 |
«Դիմանկար», Ռոման Կաչանովի նկարված մուլտիպլիկացիան[1]՝ ըստ Սերգեյ Միխալկովի համանուն հեքիաթի, որը թողարկվել է 1965 թվականին՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։
Ներկայացնում է Կաչանովի նկարահանված առաջին մուլտֆիլմը։
Թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանակը որպես տնօրեն աշխատում է «Գլխավոր դեմք» հաստատությունում։ Կնոջ երեսունամյակին նա ուզում էր նվիրել իր դիմանկարը։ Ավանակը գնաց նկարիչ-դիմանկարիչ Նապաստակի մոտ։ Հենց այդ պահին գլխավոր ղեկավար Վագրը անցնում էր այդտեղով՝ ձեռքին իր դիմանկարը, որը մեծ տպավորություն է թողնում Ավանակի վրա։ Նկարիչ Նապաստակը կատարում է Ավանակի պատվերը, բայց իր դիմանկարում Ավանակը տեսնում է ոչ թե պաշտոնյայի, այլ՝ սովորական Իշուկի։ Դիմանկարը նրան դուր չեկավ, և Ավանակը խնդրեց նկարել իրեն Վագրի տեսքով։ Նկարիչը նկարեց Ավանակին բծանախշերով և ժանիքներով։ Այժմ Ավանակը գոհ է և հպարտանում է դիմանկարով։ Նա իրեն վագրի տեղ է դնում և հպարտանում է ճանապարհին հանդիպած անցորդների մոտ։ Սակայն, Արջը բացեիբաց հայտարարում է կեղծիքի մասին, ինչին վրդովված Ավանակը պատասխանում է վիրավորական բառերով։ Այդ ժամանակ բարկացած Արջը դիմանկարը «հագցնում» է Ավանակի ականջներին, և շրջանակի վրա նորից երևում է Ավանակի գլուխը։
Մոնտաժողների խումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնտաժ - Ի. Գերասիմովա
- Ասիստենտներ - Բ. Կորոնեև, Տ.Դոմբրովսկայա
- Խմբագիր - Պյոտր Ֆրոլով
- Ղեկավար - Գ. Կրուգլիկով
Հնչյունավորողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Գրավե - Նապաստակ,
Անատոլի Պապանով - Ավանակ,
Անատոլի Կուբացկի - Վագր
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դիմանկար» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]