Jump to content

Էրիկ Էմանուել Շմիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Էմանուել Շմիտ
ֆր.՝ Éric-Emmanuel Schmitt
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1960(1960-03-28)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրSainte-Foy-lès-Lyon
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Բելգիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց և Լիցեյ դյու Պարկ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերOscar and the Lady in Pink?, The Most Beautiful Book in the World?, Ulysse from Bagdad?, M. Ibrahim and the Flowers of the Koran?, Noes Shvili? և The Alternative Hypothesis?
Մասնագիտությունդրամատուրգ, փիլիսոփա, թարգմանիչ, սցենարիստ, գրող, կինոռեժիսոր, դերասան, վիպասան, կոմիքսների սցենարիստ և վիպասան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[7] և Գոնկուրյան ակադեմիա[8]
🌐
 Éric-Emmanuel Schmitt Վիքիպահեստում

Էրիկ Էմանուել Շմիտ (ֆր.՝ Éric-Emmanuel Schmitt, մարտի 28, 1960(1960-03-28)[1][2][3][…], Sainte-Foy-lès-Lyon), ֆրանսիացի և բելգիացի գրող և դրամատուրգ։ Նրա պիեսները թարգմանվել և բեմադրվել են աշխարհի ավելի քան 30 երկրում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմիտն ավարտել է լիցեյ Լիոնում, որից հետո ընդունվել է Փարիզի Բարձրագույն բարոյական դպրոց։ Այնտեղ նա 1986 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան` դիսերտացիա պաշտպանելով «Դիդրոն և մետաֆիզիկան» թեմայով։ Դրանից հետո երեք տարի փիլիսոփայություն է դասավանդել Շերբուրի և Շամբերիի համալսարաններում։ Էրիկ Էմանուելը մեծացել է մտավորականների ընտանիքում (երկու ծնողներն էլ ուսուցիչներ էին Էլզասից) և իրեն համարում էր ագնոստիկ։ Հետագայում իրեն քրիստոնյա է հայտարարել։

Իր առաջին սցենարը Շմիտը գրել է 1991 թվականին։ «Գիշերը Վալոնում» բեմադրվել է Ֆրանսիայում և արտասահմանում։ Սակայն նրան ավելի մեծ հռչակ է բերել նրա երկրորդ` «Այցելուն» ստեղծագործությունը, որի հիմքում եղել է Զիգմունդ Ֆրոյդի երկխոսությունն աստծո հետ, որի համար նա 1993 թվականին պարգևատրվել է Մոլիերի մրցանակով։

Նրա ստեղծագործությունների թեմաները միանգամայն տարբեր են։ «Ոսկե Ջոյում» ցույց է տրվում ցինիկ մոտեցումը ֆինանսական գիշատիչների հանդեպ, «Առեղծվածային փոփոխականությունները» (որտեղ գլխավոր դերը խաղում է Ալեն Դելոնը) պատմում է երկու տղամարդկանց մասին, որոնք տարբեր հայացքներ ունեն կյանքի ու սիրո վերաբերյալ, և որոնք, ինչպես պարզվում է հետագայում, սիրահարված են միևնույն կնոջը։ Պատմական «Անառակը» կատակերգությունում Շմիտը պատմում է ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոյի մասին` հեգնանքով պատկերելով 20-րդ դարի սեքսուալ հեղափոխության նրա նախորդներին։ 2000 թվականին նրա ստեղծագործությունն ազատ ձևով էկրանավորվել է ֆրանսիացի ռեժիսոր Գաբրիել Ագիյոնի կողմից։

Համաշխարհային կրոնները մեծ արտացոլում են գտել նրա ստեղծագործության մեջ, ինչը վառ արտահայտվել է Շմիտի չորս` «Անտեսանելիի շրջանը» պատմվածքներում.

2001 թվականին «Այլ ճակատագիր» վեպը խիստ քննադատության է արժանացել։ Այնտեղ նկարագրվում են երկու զուգահեռ աշխարհներ, որոնցից մեկում Ադոլֆ Հիտլերը 1908 թվականի հաջող կերպով ընդունելության քննություններ է հանձնում Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում և բռնակալ չի դառնում, իսկ մյուս աշխարհում Շմիտը ներկայացնում է իրական պատմական իրադարձությունները։

2001 թվականին Շմիտը պարգևադրվել է Ֆրանսիական ակադեմիայի թատերական մրցանակով։ «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները» 2004 թվականին արժանացել է Գերմանական գրական մրցանակի և էկրանավորվել է. ֆիլմում գլխավոր դերը խաղում է Օմար Շարիֆը։

Էրիկ Էմանուել Շմիտն ապրում և աշխատում է Բրյուսելում, իսկ 2008 թվականից ֆրանսիական քաղաքացիությունից բացի ունի նաև բելգիական քաղաքացիություն։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատիկ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991 - «Գիշերը Վալոնում» / La Nuit de Valognes
  • 1993 - «Այցելուն» / Le Visiteur
  • 1995 - «Ոսկե Ջոն» / Golden Joe
  • 1996 - «Սատանայի դպրոցը» / L'École du diable
  • 1996 - «Առեղծվածային փոփոխականություններ» / Variations énigmatiques
  • 1997 - «Անառակը» / Le Libertin
  • 1997 - «Միլարեպա» / Milarepa
  • 1998 - «Ֆրեդերիկ կամ հանցագործությունների բուլվառ / Frédérick ou le boulevard du crime
  • 1999 - «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները» / Monsieur Ibrahim et les Fleurs du Coran
  • 1999 - «Գելարանակ» / Le Bâillon
  • 1999 - «Երկու աշխարհների հյուրանոցը» / Hôtel des deux mondes
  • 2000 - «Հազար ու մի օր» / Mille et un jours
  • 2003 - «Ամուսնական մանր հանցանքներ» / Petits crimes conjugaux
  • 2004 - «Ավետարան ըստ Պիղատոսի» / L'Évangile selon Pilate
  • 2004 - «Ձիթենյաց գիշերը» / La Nuit des oliviers
  • 2005 - «Իմ կյանքը Մոցարտի հետ» / Ma vie avec Mozart
  • 2008 - «Զգացմունքների տեկտոնիրկա» / La Tectonique des sentiments

Վեպեր և նովելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994 - «Եսասերների աղանդ» / La Secte des égoïstes
  • 1997 - «Միլարեպա» / Milarepa
  • 2000 - «Ավետարան ըստ Պիղատոսի» / L'Évangile selon Pilate
  • 2001 - «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները / Monsieur Ibrahim et les Fleurs du Coran
  • 2001 - «Այլ ճակատագիր» / La Part de l'autre
  • 2002 - «Օսկարը և վարդագույն տիկինը» / Oscar et la Dame rose
  • 2002 - «Երբ ես արվեստի գործ էի» / Lorsque j'étais une œuvre d'art
  • 2004 - «Նոյի զավակը» / L'Enfant de Noé
  • 2006 - «Օդետա։ Սիրո ութ պատմություն» / Odette Toulemonde et autres histoires
  • 2007 - «Երազողն Օստենդից» / La Rêveuse d'Ostende
  • 2008 - «Ուլիսը Բաղդատից» / Ulysse from Bagdad
  • 2010 - «Սումոիստը, որը ոչ մի կերպ չէր կարողանում գիրանալ» / Le Sumo qui ne pouvait pas grossir
  • 2010 - «Հրեշտակի հիշողության համերգը» / Concerto à la mémoire d'un ange
  • 2011 - «Կինը հայելու մեջ» / La Femme au miroir
  • 2012 - «10 երեխաներ, որ չուներ տիկին Մինգը» / Les Dix Enfants que madame Ming n'a jamais eus
  • 2012 - «Երկու պարոն Բրյուսելից» / Les Deux Messieurs de Bruxelles
  • 2013 - «Թութակներն Արեցցո հրապարակից» / Les Perroquets de la place d'Arezzo
  • 2014 - «Սիրո Էլիքսիր» / L'Élixir d'amour
  • 2014 - «Սիրո թույնը» / Le Poison d'amour
  • 2015 - «Կրակի գիշեր» / La Nuit de feu
  • 2016 - «Մարդը, որ տեսնում էր դեմքի միջով» / L'Homme qui voyait à travers les visages
  • 1997 - «Դիդրո կամ գայթակղության փիլիսոփայությունը»
  • 2005 - «Իմ կյանքը Մոցարտի հետ»
  • 2000 - Անառակը
  • 2003 - Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները
  • 2003 - Վտանգավոր կապեր
  • 2006 - Օդետա Տուլեմոնդ
  • 2009 - Օսկարը և վարդագույն տիկինը

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1994 - Մոլիերի մրցանակ «Լավագույն հեղինակ» անվանակարգում, «Այցելուն»[9]
  • 1994 - Մոլիերի մրցանակ «Լավագույն բեմադրություն» անվանակարգում, «Այցելուն»[9]
  • 2001 - Ֆրանսիական ակադեմիայի թատերական մրցանակ
  • 2004 - Գերմանական գրական մրցանակ, «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները»
  • 2004 - Կվադրիգա մրցանակ «Ծիծաղի իմաստնությունը» ձևակերպմամբ[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. https://www.7sur7.be/show/eric-emmanuel-schmitt-decore-commandeur-de-l-ordre-de-la-couronne~aabcfb38/
  5. http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=3503
  6. https://www.usherbrooke.ca/actualites/nouvelles/details/33341
  7. http://www.arllfb.be/composition/successions.html
  8. https://www.academiegoncourt.com/les-membres
  9. 9,0 9,1 fr:Molières 1994
  10. «Официальный сайт премии "Квадрига"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Էմանուել Շմիտ» հոդվածին։