Ժիխարկա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ժիխարկա
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՓայլաքարերի լեռը
ՌեժիսորQ18741362?
ՍցենարիստQ18741362?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
ՇարքՓայլաքարերի լեռը
Թվական2006

Ժիխարկա (ռուս.՝ Жихарка), ռուսական մուլտֆիլմ, որը նկարահանվել է ըստ համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի: Մուլտֆիլմը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Ուժինովը «Պիլոտ» ստուդիայում, «Աերոպլան» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ: Ենթավենագիրն է. «Հեքիաթ, որը պատմել է ուրալյան կազակն իր աղջկան»:

Մուլտֆիլը մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ: Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Ուրալում»: Ֆիլմը մասնակցել է «Սուզդալ-2007» փառատոնի մրցութային ծրագրին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ժամանակ ապրում էին դարբիններ Կատուն ու Ճնճղուկը: Եվ նրանք ունեին փոքրիկ աղջիկ` Ժիխարկան: Նա ամեն ինչով լավն էր, բայց շատ էր սիրում չարություններ անել և չլսել ծնողներին: Մի անգամ Կատուն ու Ճնճղուկը գնում են շուկա, և այդ ժամանակ Ժիխարկային գողանում է խորամանկ աղվեսը, որպեսզի ուտի նրան: Աղվեսը չար և խորամանկ էր, սակայն Ժիխարկան էլ այնքան անդադրում էր, անմիջական և միամիտ, որ նրան ոչ մի կերպ չէր ստացվում ուտել:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող ռեժիսոր Օլեգ Ուժինով
Սցենարի հեղինակներ Օլեգ Ուժինով, Ելենա Ուժինովա
Բեմադրող նկարիչ Ելենա Ուժինովա
Անիմատորներ Անտոն Սկաչկով, Լեոն Էստրին,Սերգեյ Ռոմաշկին, Անդրեյ Կուզնեցով, Կոնստանտին Արեֆև, Տատյանա Խորոշիխ, Եվգենի Դուդին, Նատալյա Նովիկ
Երաժշտական ձևավորումը` Միխայիլ Գորշկով, Սերգեյ Ռոդյուկով
Հնչյունային ռեժիսորներ Ելենա Նիկոլաևա, Սերգեյ Ալմաև
Տնօրեն Իգոր Գելաշվիլի
Պրոդյուսեր Իրինա Կապլիչնայա
Ծրագրի ղեկավար Ալեքսանդր Թաթարսկի
Դերերը հնչյունավորել են Եկատերինա Կուդրյավցևա, Միխայիլ Բերեզովոյ, Անատալի Լոբոցկի, Օլգա Գուսիլետովա, Օլեգ Ուժինով
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում օգտագործվել են վերխովաժյան հարմոնիստներ Վիտալի Պաշովի, Վասիլի Ֆեդյաևսկու, Լեոնիդ Շեմելինի ձայնագրությունները, որոնք արվել են Ռուսական ֆորկլորի հանրապետական կենտրոնի ֆոլկլորային փորձերի ժամանակ և «Վիսոկուշա» ռուսական ավանդական մշակութային կենտրոնի կողմից:

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթում հիշատակվում է Բաբայկա անունով դիցաբանական կերպարը, որը վախեցնում է փոքրիկ աղջկան:

Մրցանակներ և փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006-9-րդ միջազգային «Անիմաևկա» փառատոն Մոգիլյովում: Գրան պրի շնորհվել է Օլեգ Ուժինովին` «Ժիխարկա» մուլտֆիլմի համար[1]:
  • 2006-8-րդ միջազգային «Հեքիաթ» կինոփառատոն Մոսկվայում: Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի բաժնում Գրան պրի մրցանակ է ստացել Օլեգ Ուժինովի «Ժիխարկա» ֆիլմը[2]:
  • 2007-Անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն Սուզդալում, «Լավագույն ֆիլմ երեխաների համար» անվանակարգում հաղթել է «Ժիխարկա» մուլտֆիլմը[3]:
  • 2007-14-րդ անիմացիոն միջազգային փառատոն Շտուտգարտում, մրցանակ «Լավագույն մանկական ֆիլմ» անվանակարգում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Призы "Анимаевки": Гран-при достался "Жихарке" Олега Ужинова»։ Аниматор.ру։ 2006-10-13։ Վերցված է 2018-05-12 
  2. «Гран-при фестиваля "Сказка" достался "Князю Владимиру"»։ Аниматор.ру։ 2006-12-29։ Վերցված է 2018-05-12 
  3. «Подведены итоги фестиваля в Суздале»։ Аниматор.ру։ 2007-03-04։ Վերցված է 2018-05-12 
  4. «Олег Ужинов - лауреат фестиваля в Штутгарте»։ Аниматор.ру։ 2007-05-02։ Վերցված է 2018-05-12