Կանաչ տաբատով կարճահասակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կանաչ տաբատով կարճահասակը

Կանաչ տաբատով կարճահասակը (ռուս.՝ Коротышка — зелёные штанишки), խորհրդայի կարճամետրաժ նկարված մուլտիպիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1987 թվականին, Իվան Դավիդովի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում: Մուլտֆիմը Ժան Գրիվայի հեքիաթի համանուն էկրանավորումն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճահասակը հոգնել էր տանը նստելուց և որոշում է գնալ ճանապարհորդության, բայց նրա պապիկը արգելում է նրան` ասելով, որ նա դեռ շատ փոքր է, պետք է տանը նստի և խնամի ծեր պապիկին: Սակայն կարճահասակը փախչում է և պապիկի մասին վատ երգեր երգելով ճամփորդում է: Նա ճանապարհին հանդիպում է գորտին, որը նրան առաջարկում է թեթև պաղպաղակ, և կարճահասակը համաձայնվում է: Դրանից հետո նա փորձում է հասնել ծիածանին, սակայն ընկնում է, և այդ ժամանակ գորտը նրան նորից է առաջարկում պաղպաղակ ուտել: Փորձելով պաղպաղակը և կրկին փորձելով հասնել ծիածանին նա, միևնույնն է, ընկնում է: Գորտը նորից է առաջարկում փորձել պաղպաղակը: Նախ կարճահասակը չի ուզում ուտել, բայց հետո փոշմանում է և նորից է ուտում: Երրորդ անգամից հետո գորտը փոխում է ծիածանի շարժումը, և դրա օգնությամբ կարճահասակը կարող էր հասնել մյուս կղզին: Սակայն կարճահասակը նախընտրում է լողալ գետի միջով: Ճանապարհին նրանց վրա է հարձակվում գայլաձուկը, բայց կարճահասակը նրան հաղթում է, և ինքն ու գորտը շարունակում են լողալ: Երբ նրանք հասնում են մյուս կղզին, գորտը, նրան քաջ անվանելով, համբուրում է նրան և ծիածանի վրայով վերադառնում տուն: Կարճահասակը գնում է առաջ և ճանապարհին հանդիպում է առյուծին, որն օճառե պղպջակներ էր փչում: Կարճահասակը պատահաբար դրանցից մեկը պայթեցնում է: Առյուծն սկզբից զայրանում է, բայց հետո տեսնում է նոր օճառե պղպջակ, որը մոտենում է առյուծի աչքերին և պայթում է, ինչն էլ նրան ստիպում է լացել և փախչել: Ճանապարհին նա հանդիպում է վախկոտ նապաստակին, որից ինքն է վախենում: Գիշեր է գալիս, և կարճահասակը վախից որոշում է հետ վերադառնալ: Ճանապարհին նա հանդիպում է իր պապիկին և հասկանում է, որ պապիկը հետևում և օգնում է իրեն: Հենց նա էր նրան փրկել գայլաձկից, երբ վերջինս մարտահրավեր էր նետել նրան, և հենց նա է փչել պղպջակը, որն ստիպել էր առյուծին լացել: Հայտնում է Հազարան Բլբուլը և առաջարկում է նրանց նստել իր մեջքին, և ինքն այդպիսով նրանց կօգնի տուն հասնել:

Պապիկը նախ խնդրում է Հազարան Բլբուլին վերցնել իրեն, իսկ թոռնիկին թողնել, քանի որ նա ողջ ճանապարհորդության ժամանակ պապիկի մասին վատ երգեր էր երգում և վախեցել էր սովորական անպաշտպան նապաստակից: Կարճահասակը ներողություն է խնդրում և ասում, որ էլ այդպիսի բան չի անի: Պապիկը ներում է թոռնիկին և Հազարան Բլբուլը նրանց տուն է տանում:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ի. Դավիդով
Սցենարի հեղինակ Ա. Տիմոֆեևսկի
Բեմադրող նկարիչներ Է. Բենյամինսոն
Օ. Պավլովա
Կոմպոզիտոր Ա. Միշտա
Օպերատոր Լ. Կռուտովսկայա
Վ. Սիդորով
Հնչունային օպերատոր Բ. Ֆիլիչկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ն. Բոգոմոլովա
Տ. Պոմերանցևա
Յու. Մեշերյակով
Ա. Պանով
Մ. Պիսման
Նկարիչներ Վ. Մաքսիմովիչ
Ս. Մարակասով
Վ. Խարիտինովա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Օգնականեր Գ. Անդրեևա
Ե. Գոլոլոբովա
Խմբագիր Ն. Աբրամովա
Տնօրեն Լ. Բուտիրինա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի[1]

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա Շվեց` Կարճահասակ
  • Ալեքսանդր Գրավե` Կարճահասակի պապիկ
  • Սվետլանա Խառլապ` Գորտ
  • Տատյանա Շաբելնիկովա` Հազարան բմբուլ

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ivi»-ն մուլտֆիլմին 10 բալից տվել է 6.7 բալ: Կայքի նկարագրությունն ասում է, որ այն կարող է ուսուցանող լինել ինչպես շուտ մեծանալ ցանկացող երեխաների, այնպես էլ` մեծահասակների համար[2]: «KinoNews»-ը մուլտֆիլմին տվել է 6 բալ 10 բալիցКоротышка — зеленые штанишки —KinoNews</ref>:«Русские сказки»-ն մուլտֆիլմը 5 աստղից 5 է գնահատել[3]: «Отзовик»-ը մուլտֆիլմը 5 աստղից 4 է գնահատել: «Multiki-Online24»-ը մուլտֆիլմին 5 բալից տվել է 3 միավոր[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]