ԱՄՆ առաջին տիկին
ԱՄՆ առաջին տիկին First Lady of the United States | |
---|---|
Դիմելաձև | Մադամ Առաջին տիկին |
Պաշտոնական նստավայր | Սպիտակ տուն |
Լիազորության ժամկետ | 4 տարի |
Առաջինը պաշտոնում | Մարթա Վաշինգտոն |
Հապավում | FLOTUS |
Կայք | Հղում |
ԱՄՆ առաջին տիկին (անգլ.՝ First Lady of the United States), Սպիտակ տան տիրուհու տիտղոսը։ Չնայած նրա պարտականությունները պաշտոնապես սահմանված չեն, բայց նա կարևոր դեր է խաղում երկրի հասարակական կյանքում[1]։ Ավանդաբար տանտիրուհու պարտականությունները կատարում է ԱՄՆ նախագահի կինը, սակայն երբեմն տիտղոսը կարող է կրել այլ կին, օրինակ՝ երբ նախագահն ամուրի է, նրա կինը մահացել է կամ չի կարող կատարել առաջին տիկնոջ պարտականությունները։ 2021 թվականի հունվարի 20-ից ԱՄՆ առաջին տիկինը Ջո Բայդենի կինն է` Ջիլ Բայդենը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտղոսն ընտրովի չէ և ոչ մի պաշտոնական պարտականություն չի ենթադրում։ Ավանդաբար Սպիտակ տան տիրուհին զբաղված չէ այլ աշխատանքային գործունեությամբ[2], նրա պարտականությունների մեջ է մտնում Սպիտակ տան բոլոր հանդիսությունների կազմակերպումը։ Առաջին տիկինը ներկա է գտնվում բազմաթիվ պաշտոնական արարողությունների ու պետական միջոցառումների ինչպես նախագահի հետ միասին, այնպես էլ ինքնուրույն։ Առաջին տիկինն ունի իր ծառայողների խումբը, այդ թվում՝ Սպիտակ տան հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարը, աշխատակիցների ղեկավարը, մամլո քարտուղարը, գլխավոր ֆլորիստ-դիզայները, շեֆ խոհարարը։ Առաջին տիկնոջ գրասենյակը նախագահի գործադիր գրասենյակի մի ճյուղն է։
«Առաջին տիկին» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է Ջեյմս Մեդիսոնի պանեգիրիկում, որը նվիրված էր կնոջը` Դոլի Մեդիսոնին։ Սակայն պաշտոնապես տերմինն սկսել է գործածվել միայն Սպիտակ տանը Հարիեթ Լեյնի հայտնվելուց հետո։
ԱՄՆ առաջին տիկնոջ տիտղոսն առաջինը կրել է Ջորջ Վաշինգտոնի կինը՝ Մարթա Վաշինգտոնը, թեև հենց եզրույթը լայն շրջանառության մեջ մտել է ավելի ուշ։ Նախագահներ Ջոն Թայլերն ու Վուդրո Վիլսոնն ունեցել են երկու առաջին տիկին. երկուսն էլ իրենց պաշտոնավարության տարիներին ամուսնացել են երկրորդ անգամ։ 2017 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նրա կինը՝ Մելանյա Թրամփը, դարձել է առաջին տիկինը՝ այդ պաշտոնում փոխարինելով Բարաք Օբամայի կնոջը՝ Միշել Օբամային։
Այժմ նախկին չորս առաջին տիկնանցից կենդանի են՝ Ջիմի Քարթերի կին Ռոզալին Քարթերը, Բիլ Քլինթոնի կին Հիլարի Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերի կին Լորա Բուշը, Բարաք Օբամայի կին Միշել Օբաման։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ First lady
- ↑ Caroli, Betty Boyd First Ladies from Martha Washington to Laura Bush. — Oxford University Press, 2003. — С. 200.(անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ առաջին տիկին» հոդվածին։ |
|