The After Hours Tour[1], կանադացի երգիչ և երգահան The Weeknd-ի սպասվող համերգային շրջագայությունը։ Այն անկացվելու է ի աջակցություն երգչի չորրորդ՝ «After Hours» (2020) ստուդիական ալբոմին[2][3]։ Շրջագայությունը, որի առաջխաղությամբ զբաղվում է Live Nation Entertainment-ը, սկզբնապես պետք է սկսվեր 2020 թվականի հունիսի 11-ին Վանկուվերում և ավարտվեր 2020 թվականի Նոյեմբերի 13-ին Փարիզում․ սակայն, COVID-19 համավարակի վտանգից, ի սկզբանե պլանավորված ամսաթվերը տեղափոխվել են 2021 թվական, և հիմա դրանք սկսվելու են 2021 թվականի հունիսի 12-ին Վանկուվերում և ավարտվելու են Նոյեմբերի 11-ին Բեռլինում[4]։ Սաբրինա Քլաուդիոն և Դոն Թոլիվերը աջակցելու են Հյուսիսային Ամերիկայում, իսկ Քլաուդիոն և Black Atlass-ը՝ Եվրոպայում։
2020 թվականի փետրվարի 20-ին երգիչը սոցցանցերում հայտարարել է, որ նույն թվականին Հյուսիսային Ամերիկայով և Եվրոպայով շրջագայության է մեկնելու[5][6]։ Նույն օրը հայտարարվել է, որ Սաբրինա Քլաուդիոն ելույթ է ունենալու երկու տարածաշրջանների շոուներում․ Դոն Թոլիվերը ելույթ է ունենալու Հյուսիսային Ամերիկայում, իսկ Black Atlass-ը փոխարինելու է 88Glam-ին Եվրոպայում[7][8]։ Նույն օրը նաև հայտարարվել է, որ շրջագայությանը հովանավորելու է Verizon Communications-ը[9]։ 2020 թվականի մարտի 3-ին մեծ պահանջարկի պատճառով շոուներ են ավելացվել Վանկուվերում, Մայամիում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում[10]։ 2020 թվականի մարտի 4-ին Լոնդոնում նույնպես շոու է ավելացվել՝ վերոնշյալ պատճառով[11]։ 2020 թվականի մարտի 12-ին Չեխիայում նույնպես շոու է ավելացվել[12]։
COVID-19-ի մտավախությունից Live Nation-ը հայտարարել է, որ 2020 թվականին նախատեսված բոլոր շոուները հետաձգվելու են[13]։ 2020 թվականի ապրիլին «Variety»-ին տված հարցազրույցում The Weeknd-ը նշել է, որ շրջագայությունը չի չեղարկվելու և որ իր թիմը աշխատում է շոուների նոր ամսաթվերի վրա[14]։ 2020 թվականի մայիսի 20-ին երգիչը սոցցանցերում հայտարարել է նոր ամսաթվերի մասին․ շրջագայությունը սկսվելու է 2021 թվականի հունիսի 21-ին Վանկուվերում և ավարտվելու է 2021 թվականի Նոյեմբերի 11-ին Բեռլինում[4]։ Նախկին համերգների տոմսերը հասանելի են լինելու նոր շոուների համար․ Նոր Օռլեանի համերգները չեղարկվել են անցկացման վայրի անհասանելիության պատճառով, իսկ ներկա պահին նոր ամսաթվեր են նախատեսվում Գլազգոյում[4]։