Տրանսպերսոնալ հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրանսպերսոնալ հոգեբանություն, հոգեբանության ուղղություն, որն ուսումնասիրում է տրանսպերսոնալ վերապրումները, գիտակցության փոխակերպված վիճակներն ու կրոնական փորձառությունը՝ միավորելով ժամանակակից հոգեբանական կոնցեպցիաները, տեսություններն ու մեթոդները Արևելքի ու Արևմուտքի ավանդական հոգևոր փորձառության հետ: Գլխավոր գաղափարը, որի վրա հիմնվում է տրանսպերսոնալ հոգեբանությունը, ոչ երկակիությունն է, էգոյի սահմաններից դուրս գիտակցության ընդլայնումը, անձի ինքնազարգացումն ու հոգեկան առողջությունը[1][2][3]:

Տրանսպերսոնալ հոգեբանությունն ներառում է այնպիսի հոգեթերապևտիկ տեսություններ ու գործնական աշխատանքներ, ինչպիսիք են հոգեսինթեզն ու տրանսպերսոնալ թերապիան[4], ինքնավերլուծության ու անձնական աճի տեխնիկաների շարքը, որոնցից են մեդիտացիան ու վիզուալիզացիան[4], ինչպես նաև փիլիսոփայությունից, աստվածաբանությունից, ֆենոմենոլոգիայից, մարդաբանությունից, սոցիոլոգիայից, արևելյան կրոնական և փիլիսոփայական ուսմունքներից, արևմտյան հոգևոր ավանդույթներից[4], օկուլտականությունից, պարապսիխոլոգիայից[5] փոխառած մի շարք գաղափարներ: Այն նաև կենտրոնանում է հոգևոր տիպաբանության փորձի ու մարդու մտքերի ու վարքի վրա ունեցած ազդեցության վրա[6]: Այս ուղղությունը ստեղծվել է 1960-ական թվականներին՝ հիմնվելով մարդասիրական (հումանիստական) հոգեբանության վրա, որի հիմնադիրներն էին Աբրահամ Մասլոուն, Ստանիսլավ Գրոֆը, Քեն Ուիլբերը և այլք:

Տրանսպերսոնալ հոգեբանությունը շատ գիտական միավորումների կողմից ընդունված չէ որպես գիտության ուղղություն (կարգ), ու մի շարք գիտնականների կողմից քննադատվում է գիտական հիմնավորումների[7] բացակայության ու իր հիմնական փորձառության անարդյունավետության պատճառով[8]: Տրանսպերսոնալ հոգեբանությունը որպես գիտության ուղղություն ընդունված չէ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից, իսկ Տրանսպերսոնալ հոգեբանության ասոցիացիան՝ որպես գիտական կառույց[9]: Տրանսպերսոնալ հոգեբանությունը ռուս հետազոտողների կողմից բնութագրվում է որպես նեոմիստիկայի, պարագիտության կամ քվազիգիտության տեսակ[10][11][12]: Սակայն 1996 թվականին Բրիտանական հոգեբանական միավորումը ստեղծեց տրանսպերսոնալ հոգեբանության բաժին, այդպիսով նշված ուղղությունը ակադեմիական շրջանակներում ստացավ որոշակի ճանաչում[6]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպերսոնալ հոգեբանությունը ստեղծվել է 1960-ական թվականներին ԱՄՆ-ում որպես հումանիստական հոգեբանության այլընտրանք՝ հոգեվերլուծական ու բիհեյվիորիզմական մոտեցմամբ: Սկզբում այն կենտրոնացած էր գերապրումների ու գիտակցության փոփոխությունների հետազոտությունների վրա, որոնք իրականացնում էին Աբրահամ Մասլոուն ու նրա համախոհ թիմակիցները: Այս խմբի գիտնականները հետազոտությունների առարկան անվանելու համար ներմուծեցին «տրանսպերսոնալ» տերմինը, որն ուներ երկու տեսանկյուն՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Սուբյեկտիվ տեսանկյունը ենթադրում էր անդրադառնալ մարդկության փորձին, որը վերապրվում էր սեփական անձից դուրս ու միավորվում էր մարդկությանը, բնությանը, տիեզերքին: Օբյեկտիվ տեսանկյունը առնչվում էր մարդկային մտածողության, զգացումների, վարքի այնպիսի փաստերի հետ, որոնք կարող էին հասկանալի լինել անհատական-անձնական մակարդակում: Հետագայում տրանսպերսոնալ հոգեբանությունը դուրս եկավ ինքնուրույն արդիականացման հումանիստական մոդելից ու անցավ մեդիտատիվ փորձերի հետազոտություններին, ինչպես նաև ուշադրությունը հրավիրեց տրանսպերսոնալ իրավիճակներին մեյնսթրիմային հոգեբանության, հոգեթերապիայի, սոցիոլոգիայի և բժշկության կողմից[13][14][15][16]:

Տրանսպերսոնալ հոգեբանությունը ուսումնասիրում է մարդկային կյանքի տրանսցենդենտալ գործոնները կամ մարդու հոգևոր աշխարհը, մասնավորապես նրա «տրանսպերսոնալ» («տրանսէգո») ապրումները:

Ստանիսլավ Գրոֆ

Տրանսպերսոնալ ապրումները երկու մեծ խմբի մեջ են ներառված` ապրումների ընդարձակումը «օբյեկտիվ իրականության» սահմաններում և ապրումների ընդարձակումը «օբյեկտիվ իրականության» սահմաններից դուրս:

Առաջին խումբ. գիտակցության ընդարձակումը ժամանակի մեջ (սաղմի ու պտուղի ապրումներ, նախնիների փորձ, կոլեկտիվ ու ռասսայական փորձ, էվոլյուցիոն փորձ, անցյալի մարմնացումների ապրումներ, կանխատեսումներ, պայծառատեսություններ, «ճամփորդություն ժամանակի մեջ»), գիտակցության ընդարձակում տարածության մեջ (դուրս գալ էգոյի սահմաններից ու նույնականանալ այլ անձերի, կենդանիների, բույսերի հետ, կազմել միասնություն աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի հետ, մոլորակային և գերմոլորակային գիտակցություն, «ճամփորդություն տիեզերքում», հեռազգացություն). գիտակցության նեղացումը մինչև մարմնի օրգանի, հյուսվածքի, բջիջի գիտակցության մակարդակի:

Երկրորդ խումբ. հոգևոր ու մեդիումիզմական փորձ, ապրումներ վերմարդկային հոգևոր էակների հետ հանդիպելիս, հնագիտական ու առասպելական ապրումներ, միաձուլում Տիեզերական Գիտակցության հետ, Հսկա Դատարկության ըմբռնում և այլն[17]:

Տրանսպերսոնալ հոգեբանության կողմնակիցներն այս ուղղությունը դիտարկում են որպես հոգեբանության «չորրորդ ուժ»՝ հոգեվերլուծության, բիհեյվիորիզմի ու հումանիստական հոգեբանության կողքին: Տրանսպերսոնալ հոգեբանության տեսության համաձայն, այս երեք դպրոցները ձախողել են մարդու կյանքում անբաժանելի տրանսպերսոնալ տարրերի արտացոլման վերաբերյալ ակադեմիական հետազոտություններում՝ ինչպիսիք են կրոնական ապրումները, գիտակցության փոփոխությունները և հոգևորականությունը: Տրանսպերսոնալ հոգեբանությունը ձգտում է հաշվի առնել ժամանակակից հոգեբանության ու այլ գիտությունների կոնկրետ հետազոտությունները և Արևմուտքի ու Արևելքի հոգևոր ավանդույթների տարբեր որոնումների արդյունքները[1]:

Տրանսպերսոնալ հոգեբանության առանձնահատկությունն է հանդիսանում հոգեբանության, փիլիսոփայության (արևմտյան և արևելյան) դպրոցների, ինչպես նաև այլ գիտական կարգերի ինտեգրումը (ներառումը): Տրանսպերսոնալ հոգեբանության շատ դպրոցներ հանդիսանում են միայն մոդելներ («տարածքների քարտեզներ»), որոնք ձգտում են (քիչ թե շատ հաջող) նկարագրել իրականության հաճախ բավականին սահմանափակ ոլորտ, բայց չեն կարող հավակնել իրականության համարժեքությանը: Տրանսպերսոնալ հոգեբանները քննադատում են նյուտոնյան-կարտեզիականության պարադիգմաները[18], ու հիմնվում են այլ՝ հոլոնոմնյան պարադիգմայի վրա[19][20][21]:

Տրանսպերսոնալ պարադիգման արտահայտվում է հոգեբանական մոտեցմամբ, որը ոչ դասական իմացության տեսանկյունից հերքում է ռեդուկցիոնիզմը ու հիմնվում է լրացումների, հավանականությունների, ինդետերմինիզմի, վիրտուալության վրա: Համաձայն այս պարադիգմայի, աշխարհը կախում ունի մեր ձգտումներից ու պատկերացումներից[22]: Միևնույն ժամանակ, ինտեգրացիոն հոգեբանության (Կ. Ուիլբեր, Ս. Գրոֆ, Վ. Կոզլով), մեթոդոլոգիան՝ զարգացնելով տրանսպերսոնալ մոտեցումը, ներառում է հոգեֆիզիոլոգիական, սոցիալ-հոգեբանական, հոգեբանական հետազոտություններ՝ ներսում գիտության կարտեզիական պարադիգման[23]:

Հետազոտության ոլորտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտակցություն և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպերսոնալ հոգեբանությունը զբաղվում է մարդու գիտակցության և զարգացման բնույթի հետազոտությամբ: Տրանսպերսոնալ ուղղության շրջանակում առանձնացնում են մարդու զարգացման տեսության երկու տեսակ՝ բարդ մոդել. հետևողական և հիեարխիկ զարգացող փուլերի ներառում՝ ներկայացված Քեն Ուիլբերի կողմից: Եվ՝ ոչ գծային կոմպլեքս մոդել՝ ներկայացված Մայքլ Ուոշբերնի և Ռալֆ Մեցների կողմից:

Ուիլբերի հիմնական ներդրումը հոգեբանության զարգացման մեջ կարելի է համարել գիտակցության տեսության շրջանակը, որը առանձնացնում է գիտակցության երեք տեսակ.

  • մինչ անձնային
  • անձնային
  • վերանձնային

Ուիլբերն առանձնացնում է մարդու զարգացման ինը աստիճան, որից երեքը առնչվում են մինչանձնային աստիճանին, հաջորդ երեքը՝ անձնային և վերջին երեքը՝ վերանձնային տրանսպերսոնալ աստիճանին:

Ուիլբերը գիտակցության զարգացումը դիտարկում է որպես հիերարխիկ հետևողական զարգացող շրջան, որտեղ գիտակցությունը զարգանում է ստորին շերտերից դեպի բարձրագույն շերտեր: Յուրաքանչյուր նոր աստիճան ներառում է նախորդ աստիճանը, այդպիսով արձանագրելով նոր հատկություններ՝ կապված միայն այս աստիճանի հետ[24]: Յուրաքանչյուր աստիճան պարունակում է անձի կառուցվածքի որոշակի տիպ և որոշակի պաթոլոգիաների հնարավոր խոցելիություն, որոնք վերաբերում են այս աստիճանին: Տրանսպերսոնալ ուղղության հոգեբանները կենտրոնանալով, մասնավորապես, Քեն Ուիլբերի աշխատանքների վրա, հիմնավորված են համարում հոգեական խանգարումների նախատրամադրվածությունը և տրանսպերսոնալ վիճակները:

Ռալֆ Մեցները և Մայքլ Ուոշբերնը մարդկության զարգացման ոչ գծային մոդելի կողմնակիցներն են: Մեցները հրաժարվեց գծային զարգացման գաղափարից ի օգուտ ոչ գծայինի, իսկ Ուոշբերնը առաջարկում էր պարուրաձև մոդելը՝ հիմնված յունգյան և հոգեվերլուծական տեսության վրա: Ըստ Ուոշբերնի անձը զարգանում է սկսած հոգեկանի ենթագիտակցական խորքերից: Այնուհետև, կյանքի առաջին կեսում, նրա զարգացումը ընթանում է մինչև նորմալ էգո փուլ: Հետագայում, նորմալ զարգացման պայմաններում հասնելով տրանսէգոյի փուլին, մարդը հնարավորություն է ունենում վերադառնալ ու վերաինտեգրվել իր հոգեկանի խորքերը[24]:

Հոգևորը և կրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպերսոնալ հոգեբանությունը ուշադրություն է դարձրել հոգեկրոնական և հոգեհոգևոր խնդիրների մի շարք կլինիկական հետազոտությունների վրա: Տրանսպերսոնալ հոգեբանությունը հոգևորականությունը մեկնաբանում է որպես մարդկային բնույթի անբաժանելի տարր, որը որևէ կերպ չի առնչվում հավատին կամ եկեղեցի այցելելուն, կապված հոգեկրոնական խնդիրների հետ: Հոգեկրոնական խնդիրները վերաբերում են հնարավոր հոգեբանական կոնֆլիկտներին՝ կապված գործնականում կիրառվող հավատի համակարգի ու համոզմունքների հետ: Այդպիսի խնդիրների թվին են պատկանում կրոնափոխության փորձը, հավատի կորուստը, խնդիրներ կապված որևէ կրոնական կազմակերպությունում ընդգրկվելու ու դուրս գալու հետ:

Հոգեհոգևոր խնդիրներն առնչվում են այլ խմբի, քան հոգեկրոնական խնդիրները: Այս խնդիրները կապված են Էքզիստենցիալ խնդիրներին վերաբերող մարդու վերաբերմունքին կամ էլ այն խնդիրներին, որոնք դուրս են առօրյա իրականության սահմաններից: Այս կարգի շատ հոգեբանական բարդություններ միանշանակ չեն դիտարկվում դասական ակադեմիական հոգեբանության կողմից: Այս խնդիրների շարքին են դասվում հոգեբուժական բարդացումները, կապված մերձմահվան ապրումների հետ, միստիկ փորձառության, կունդալին էներգիայի բացահայտման, շամանյան հիվանդության, պարահոգեբանական իրավիճակներով, անցյալի կյանքի մարմնացումներով, վերամարմնավորումներով և այլն: Ենթադրվում է, որ մտածելակերպի հետ կապված որոշ խնդիրներ առաջ են բերում արևմտյան մարդկային քաղաքակրթության հարմարվողականությունը արևելյան գործելակերպի և դժվարությունների հետ, որոնք հակասում են սոցիալ-մշակութային համատեքստին, որտեղ նրանք ծագել են[25][26]:

Ստանիսլավ Գրոֆն ու Քրիստինա Գրոֆը ներմուծում են «հոգևոր ճգնաժամ» տերմինը (անգլ.՝ spiritual crisis), որը բնութագրում է մարդու կյանքում աստիճանաբար բացվող ու ի հայտ եկող հոգեհոգևոր կարգերը: Այն դեպքերում, երբ հոգևոր բացահայտումը ակտիվանում է անհատի վերահսկողության սահմաններից դուրս գալով, կարող են առաջանալ իրավիճակներ, որոնք կոչվում են «հոգևոր սրացումներ»[27]: Հոգևոր սրացումները կարող են առաջ բերել էական խախտումներ հոգեբանական, սոցիալական և աշխատանքային գործունեության մեջ, և շատ հոգեհոգևոր խնդիրներ կարող են բնութագրվել որպես հոգևոր ճգնաժամ:

Կապված հոգեկրոնական ու հոգեհոգևոր խնդիրների հետ` տրանսպերսոնալ միավորումը 1990-ականների սկզբին առաջարկեց ներմուծել նոր ախտորոշիչ կարգ՝ «կրոնական կամ հոգևոր խնդիր»: Այս կարգը հետագայում ներառեցին «Հոգեբուժական խանգարումների ախտորոշման ու վիճակագրության ուղեցույց» (DSM-IV) չորրորդ հրատարակության մեջ՝ «Այլ փոփոխություններ, որոնք կարող են արժանանալ կլինիկայում աշխատող և հետազոտող բժիշկի ուշադրությանը»[28][29] վերնագրով: Նոր կարգի վավերականության հետազոտությունները անցկացվել են Միլսթեյնի կողմից(2000)[30]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Davis J. V. An overview of transpersonal psychology // The Humanistic Psychologist, Spring 2003. 31 (2-3), 6-21.
  2. Lefebvre A. Transpersonal psychology: A bibliography // Taipei Ricci Institute, 2011. PDF (8MB)
  3. Engler B. Personality Theories: An Introduction.— Cengage Learning, 2008.— ISBN 978-0-547-14834-2
  4. 4,0 4,1 4,2 Fontana D. Approaches to Transpersonal Psychology
  5. Grof S. Theoretical and Empirical Foundations of Transpersonal Psychology // 12th International Transpersonal Conference «Science, Spirituality, and the Global Crisis: Toward A World with A Future», June 20-25, 1992. Prague, Czechoslovakia.
  6. 6,0 6,1 About // Transpersonal psychology Section of BPS
  7. Сердюков Ю. М. (д.ф.н., профессор) Альтернатива паранауке. — Академия, 2005. — 307 с. — ISBN 5874442170
  8. Cooperstein M. A. The myths of healing: A summary of research into transpersonal healing experiences // Journal of the American Society for Psychical Research, Vol 86(2), Apr 1992, 99-133.
  9. Степанов C. С. Услада слабых и пресыщенных. Миры и мифы трансперсональной психологии // Школьный психолог : журнал. — Издательский дом «Первое сентября», 2001. — № 39.
  10. Барышников П. Н. Эвристические и мифотворческие функции метафоры в научном дискурсе
  11. Стрельник О. Н.։ «Научное и квазинаучное измерения трансперсональной психологии»։ // Вестник РУДН, Серия «Философия». — № 4, — 2007. elibrary.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2011-9-28 
  12. Дагбаева С. Б. Методологический кризис и типы научных парадигм в современной психологии // Гуманитарный вектор, 2008. № 4. С. 56—60.
  13. Gollnick, James Religion and Spirituality in the Life Cycle. — New York: Peter Lang Publishing, 2005. — P. 43. — ISBN 0-8204-7411-8
  14. Roger N. Walsh and Frances Vaughan Beyond the Ego: Toward Transpersonal Models of the Person and Psychotherapy // Journal of Humanistic Psychology. — January 1980. — Vol. 20. — № 1. — P. 5-31.
  15. Paul F. Cunningham A Primer of Transpersonal Psychology. — Unpublished manuscript. Psychology Department, Rivier College, Nashua, NH., 2011. — P. 108. — 240 p.
  16. Frances Vaughan Shadows of the Sacred: Seeing Through Spiritual Illusions. — USA: iUniverse, Inc., 2005. — P. 151. — ISBN 978-0-595-34835-0
  17. Лепихова Л. А. Трансперсональная психология (С.Гроф) / Горностай П., Титаренко Т. (ред.) Психология личности: словарь-справочник.— К.: «Рута», 2001.
  18. Гроф С. За пределами мозга: рождение, смерть и трансценденция в психотерапии. Глава 1. Природа реальности: заря новой парадигмы / Ньютоно-картезианское заклятие механистической науки.
  19. Vers La Lumiere. Вехи холономной парадигмы
  20. Козлов В. В. В поисках новой методологии — холономный подход // ИИППР.
  21. Холономная парадигма и трансперсональная психология // Психологический тренинговый проект «Тертон»
  22. Бондаренко А. Ф. Психологическая помощь: теория и практика.— Изд. 3-е, испр. и доп.— М.: Независимая фирма «Класс», 2001.— 336 с.— (Библиотека психологии и психотерапии, вып. 94). ISBN 5-86375-040-5
  23. Козлов В. В. Теория и практика психологии // Вестник интегративной психологии, Выпуск 7, 2009. С. 12.
  24. 24,0 24,1 Kasprow M. C., Scotton B. W. A Review of Transpersonal Theory and Its Application to the Practice of Psychotherapy // Journal of Psychotherapy Practice and Research, January 1999. 8:12-23.(անգլ.)
  25. Turner R. P., Lukoff D., Barnhouse R. T., Lu F. G. Religious or spiritual problem. A culturally sensitive diagnostic category in the DSM-IV // Journal of Nervous and Mental Disease, Jul 1995, 183(7):435-44.(անգլ.)
  26. Lukoff D., Lu F. G., Turner R. P. From Spiritual Emergency to Spiritual Problem — The Transpersonal Roots of the New DSM-IV Category // Journal of Humanistic Psychology, 1998. 38(2), pp. 21-50.(անգլ.)
  27. Spiritual Emergency: When Personal Transformation Becomes a Crisis / Edited by S. Grof & C. Grof.— Los Angeles: J. P. Tarcher, 1989 (New Consciousness Reader)(անգլ.)
  28. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM-IV) Code V62.89 (American Psychiatric Association, 1994)
  29. Lu F. G., Lukoff D., Turner R. Religious or Spiritual Problems // DSM-IV Sourcebook / ed. by Widiger T. A., Frances A. J., Pincus H. A. et al.— Vol. 3.— Washington, D.C.: American Psychiatric Association, 1997.— pp1001-1016.(անգլ.)
  30. Milstein G., Midlarsky E., Link B. G., Raue P. J., Bruce M. Assessing Problems with Religious Content: A Comparison of Rabbis and Psychologists // Journal of Nervous & Mental Disease, September 2000. 188(9):608-615.(անգլ.)