Օկուլտականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օկուլտականություն (լատ.՝ occultus – գաղտնի, նվիրական), մարդու մեջ և տիեզերքում թաքնված, միայն հատուկ հոգեկան մարզումներ անցած «ընտրյալներին» հասանելի «ուժերի» գոյությունն ընդունող ուսմունքների ընդհանուր անվանումը։ Փիլիսոփայական առումով ավելի մոտ է հիլոզոիզմին և պանթեիզմին։ Նախկինում զուտ օկուլտական համարվող մի շարք երևույթներ (օրինակ, մագնիսականությունը, ձգողականությունը, հիպնոսը) հետագայում գիտական բացատրություն են ստացել։ Գիտությունը մերժում է, այսպես կոչված, օկուլտական երևույթների մեծ մասը՝ որպես աշխարհի արդի գիտական պատկերին չհամապատասխանող պատկերացումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 535 CC-BY-SA-icon-80x15.png