«Գլխավոր էջ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 901166 խմբագրումը, որի հեղինակն է՝ Aniqeshishyan (քննարկում)
Տող 1. Տող 1.
{{Գլխավոր էջ}}

Մալուխային միացումների տեսակները: Օպտիկական մալուխ: Կառուցվածքը, տարատեսակները, թողունակությունը, կիրառման ոլորտները

Որպեսզի ցանցը գործի անհրաժեշտ է, որ սարքերը միացված լինեն մեկը մյուսին: Ցանցային միացումները կարող են իրականացվել հաղորդալարերով կամ ռադիո կապով:
Հաղորդալարերի միջոցով իրականացված ցանցերի դեպքում օգտագործվում են պղնձե հաղորդալարեր, որոնք ունակ են կրել էլեկտրական ազդանշաններ:Ռադիո կապի դեպքում ինֆորմացիայի հաղորդման միջավայր է հանդիսանում երկոագնդի օդը ( մթնոլորտը) կամ տիեզերքը: Այս դեպքում ազդանշանները միկրոալիքներն են
( դեցիմետրային կամ սանտիմետրական ալիքներ): Պղնձե հաղորդալարեր են հանդիսանում հեռախոսային հաղորդալարերի հյուսված զույգերով, կոաքսալ հաղորդալարերը, որոնք առավել հայտնի են որպես 5-րդ դասի հաղորդալարեր, չէկրանավորված հյուսված զույգերով (UTP) հաղորդալարեր, էկրանավորված հյուսված զույգերով (STP) հաղորդալարեր: Օպտիկամանրաթելային մալուխներ բարակ ապակյա կամ պլաստմասե խողովակներից կազմված մալուխներ են, որոնք ունակ են կրելու , հաղորդելու լույսի ճառագայթը:Մալուխային (կաբելային) լարերը բավականին բարդ կառուցվածք ունեն: Կաբելը կազմված է հաղորդիչներից` էլեկտրական, էլեկտրամագնիսական և մեխանիկական: Համակարգչային ցանցերում օգտագործվում են կաբելի 3 հիմնական տեսակներ` ոլորված պղնձալարերի զույգերի հիմքի վրա, պղնձյա միջուկով կոաքսալ կաբել և օպտիկա-թելային կաբել: Լարերի ոլորված զույգը կոչվում է ոլորազույգ (Twisted pair): Հանդիպվում է ոլորազույգի 2 ձև` էկրանավորված տարբերակ (Shielded Twisted Pair), երբ պղնձի լարերի զույգը փաթաթված է մեկուսացնող էկրանով, ոչ էկրանացված (Unshielded Twisted Pair, UTP ), երբ մեկուսացնող փաթեթը բացակայում է :
Կոաքսալ կաբելը ունի սիմետրիկ կառուցվածք և կազմված է ներքին պղնձի միջուկից և փաթեթից:
Օպտիկա-թելային կաբելը կազմված է բարակ (5-60 միկրոն) թելիկներից, որոնցով տարածում են լուսային ազդանշանները: Սա առավել որակյալ կաբելի տեսակ է, որը ապահովում է տվյալների փոխանցումը բարձր արագությամբ (10 Gbits և ավելի) և կաբելներից առավել պաշտպանվածն է արտաքին խանգարիչ գոչծոններից:

ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ցանցերի մեծ մասը կազմված է մալուխային կապերով( չնայած գոյություն ունեն կապեր, հիմնված ինֆորմացիայի փոխանցման օրինակ ռադիոալիքների օգնությամբ): Այժմ գոյություն ունեն տարբեր տիպի մալուխներ: Նրանցից առավել հաճախ պատահողներն են`
-հեռախոսի մետաղալար
-կոակսիալ մալուխ
- ոլորված զույգ
- օպտիկական


Հեռախոսային մալուխ
Հեռախոսային մալուխը սկսել են օգտագործել առաջին քոմփյութրների ի հայտ գալու հետ` տվյալների փոխանակման համար: Հեռախոսային գծի հիմնական առավելությունը կայանում էր արդեն ստեղծված ու զարգացած ենթակառուցվածքների մեջ: Նրա օգնությամբ կարելի է փոխանակել տվյալներ համակարգիչների միջև,տեղակայված տարբեր մայրցամաքների մեջ,նույն կերպ հեշտությամբ, ինչպես կատարել զրույց մարդկանց միջև, որոնք գտնվում են միմյանցից կիլոմետրերով հեռու:


Կոակսիալ մալուխ
Կոակսալային մալուխը այսօր հազվադեպ է օգտագործվում: Հիմնական թերությունը այս մալուխի կայանում է տվյալների փոխանակման ցածր թողունակությամբ(մինչև 10 Мбит/с):Կոակսալ;ային մալուխը իր կառուցվածքով ու տեսքով հիշեցնում է սովորական հեռուստատեսայինին, բայց տարբերվում է նրանից ալիքային դիմադրությամբ: Եթե հեռուստատեսային մալուխը ունի 75 Օհմ դիմադրություն, ապա լոկալ հաշվողական ցանցերի մալուխը ունի 50 Օհմ դիմադրություն:

Ոլորված զույգը

Ոլորված զույգը համակարգիչների միջև տվյալների փոխանակման ամենատարածված միջոցն է:Մալուխը բաղկացած է 8 առանձին` տարբեր գույնի լարերից, որոնք ոլորված են զույգերով: Այս մալուխները տարբերակում են ըստ կատեգորիաների` ցածր որոկով 1 մինչև բարձր որակ`7:

Օպտիկական մալուխ
Օպտիկական մանրաթելային մալուխը բաղկացած է ապակե մանրաթելի խուրձերից,որոնք պատված են պաշտպանիչ շերտով:Այս մալուխներում լույսը տարածվում է մեծ հեռավորությամբ և մեծ թողունակությամբ: Էլեկտրամագնիսական ճառագայթումն օպտիկական մանրաթելային մալուխների վրա չի ազդում: Տեղեկատվության հաղորդման արագությունը հասնում է վայրկյանում տրիլիոն բիթի: Օպտիկական մանրաթելային մալուխները համառանցք մալուխներից հարյուրավոր, իսկ ոլորված լարազույգերից հազարավոր անգամ արագ են հաղորդում տվյալները:
Օպտիկական մանրաթելը բաղկացած է բարակ (5-60 մետր) ճկուն ապակե մանրաթելից, որոնցից տարածվում է լուսային ազդանշաններ: Սա ավելի որակով մալուխային տիպ է : Այն ապահովում է ֆայլերի փոխանցման բարձր արագություն (մինչև 5 մբիթ/վրկ և ավելի) եւ ավելի լավ քան ուրիշ տիպեր պաշտպանում է տվյալների փոխանցումը արտաքին միջամտությունից (այդպիսի ազդանշանները լույսի տարածման առանձնահատկության ուժի միջոցով հեշտ է էկրանավորել): Օպտիկական մանրաթելը օգտագործվում է ցանցային մեծ սեգմենտներ կապելու համար, որոնք գտնվում են հեռու միմյանցից, կամ կապերում, որտեղ պահանջվում է մեծ թողունակություն, անձեռնմխելիություն: Օպտիկական մանրաթելի միջուկը բաղկացած է ապակյա մանրաթելից, որը ճկուն է և պատված է պաշտպանիչ շերտով:Ինֆորմացիան փոխանցվում է լույսի ճառագայթի միջոցով, որը մուտք է գործում մալուխի մի ծայրից և անդրադառնալով անցնում մալուխով և դուրս գալիս մյուս ծայրից:
Կախված բաշխման ցուցանիշի ինդեքսից և միջուկի տրամագծի մեծությունից տարբերում են`
-բազմառեժիմ մանրաթել` ինդեքսի աստիճանային փոփոխություն ունեցող ցուցանիշով
- բազմառեժիմ մանրաթել` ինդեքսի համաչափ փոփոխություն ունեցող ցուցանիշով
-միառեժիմ մանրաթել
Միառեժիմ մանրաթելերում (Single Mode Fiber) օգտագործվում են կենտրոնական խմբավար շատ փոքր տրամագծով, համապատասխան լույսի ալիքի երկարության `-5-ից 10 մկմ:Այդ պատճառով պրակտիկայում լույսի բոլոր ճառագայթները տարածվում են օպտիկական մանրաթելի ամբողջ երկայնքով, առանց արտացոլվելու ներքին միջուկից: Շատ բարակ մանրաթելերի որակյալ արտադրությունը միառեժիմ մանրաթելերի համար իրենից ներկայացնում է դժվար տեխնիկական պրոցես, որը դարձնում է միառեժիմ մանրաթելը բավականին թանկ:
Բազմառեժիմ մալուխներում (Multi Mode Fiber) օգտագործվում են ավելի երկար ներքին միջուկներ , որոնք տեխնոլոգիապես հեշտ են պատրաստվում: Բազմառեժիմ մալուխների ներքին ղեկավարման մեջ միաժամանակ գոյություն ունեն մի քանի լուսային ճառագայթներ, որոնք արտացոլվում են ներքին խմբավարի կողմիվց տարբեր անկյուններով: Ճառագայտի արտացոլման անկյունը կոչվում է ճառագայթի ռեժիմ: Համաչափ փոփոխություններով բազմառեժիմ մալուխների ինդեքսի արժեքի ռեժիմում ճառագայթների արտացոլումը ունի բարդ բնավորություն: Այդ ժամանակ առաջացած խանգարումները վատթարացնում են փոխանցվող ազդանշանի որակը, որը բերում է փոխանցվող ազդանշանների խափանմանը բազմառեժիմ օպտիկական մանրաթելում: Այդ պատճառով բազմառեժիմ մալուխների տեխնիկական բնութագրերը ավելի վատն են, քան միառեժիմինը: Արդյունքում բազմառեժիմ մալուխները օգտագործվում են 1գբիթ/վրկ արագությունով փոխանցումների համար ոչ մեծ տարածությունների վրա (300-ից 2000 մ),իսկ միառեժիմայինները`տվյալների փոխանցման շատ մեծ արագությունների համար, որոնք հասնում են մի քանի տասնյակ գբիտ/վրկ ( իսկ DWDM տեխնոլոգիայի օգտագործման ժամանակ մինչև մի քանի տբիտ/վրկ)` մի քանի տասնյակ և անգամ 100կմ տարածության վրա( երկար կապ :
Օպտիկամանրաթելային մալուխներում,որպես լույսի սկզբնաղբյուր օգտագործվում են`
-լուսային դիոդներ կամ լուսացրող դիոդներ (Light Emitted Diode, LED)
-կիսաղեկավարող լազերներ կամ լազերային դիոդներ
Միառեժիմ մալուխների համար օգտագործվում է միայն լազերային դիոդները, քանի որ օպտիկական մանրաթելի այդպիսի փոքր տրամագծում լուսային խումբը, որը ստեղծվում է լուսային դիոդների կողմից, անհնար է առանց մեծ կորուստների ուղարկել մանրաթել`այն ունի բավական լայն ցրման դիագրամ, այն ժամանակ ,երբ լազերային դիոդը `նեղ:
Օպտիկամանրաթելային մալուխների արժեքը մի փոքր բարձրացնում է ոլորված զույգով մալուխի արժեքը, բայց մոնտաժային աշխատանքների անցկացման ժամանակ օպտիկաթելայինի դեպքում այն ավելի թանկ է օգտագործվող մոնտաժային սարքավորումների բարձր արժեքի և դժվար գործունեության պատճառով:

17:39, 14 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական...Ավելին

Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024)  • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

Վերջերս մահացածներ՝ Նիկոլայ Հովհաննիսյան  • Խաչիկ Հարությունյան  • Վլադիմիր Կազիմիրով

Գիտե՞ք, որ․․․



Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
308 547
հոդված
537
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։



Այս օրը պատմության մեջ

Պոլ Գոգենի ինքնանկար
Պոլ Գոգենի ինքնանկար

Հայաստանում նշվում է երկրապահի օրը։


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2024-05-08 (hy)
Կաղապար:Potd/2024-05-08 (hy)