«Քրիստափոր Իվանյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 103. | Տող 103. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
*Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5 |
*Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5 |
||
{{Արցախի ազգային հերոսներ}} |
|||
<!-- այլ լեզուներ --> |
|||
{{DEFAULTSORT:Իվանյան, Քրիստափոր}} |
{{DEFAULTSORT:Իվանյան, Քրիստափոր}} |
||
[[Կատեգորիա:1920 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1920 ծնունդներ]] |
00:16, 12 Հունիսի 2016-ի տարբերակ
Քրիստափոր Իվանյան | |
---|---|
Պատկեր:Qristafor-Ivani-Ivanyan.jpg | |
դեկտեմբեր 20, 1920 - օգոստոս 30 1999 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստան |
Մահվան վայրը | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կոչումը | գեներալ-լեյտենանտ (1978) |
Պատերազմ | Երկրորդ Համաշխարհային Պատերազմ Արցախյան ազատամարտ |
Շքանշաններ |
Պատկեր:Zolotoy oryol.jpg Արցախի Հերոս |
Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20 1920 թ. - օգոստոսի 30 1999 թ.), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.)։
Ուսումը
- 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
- 1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
- 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։
Ծառայությունը
- 1938-1978 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- 1941-1945 - մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
- 1941-1942 - հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
- 1942-1943 - 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
- 1943-1944 - 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
- 1949-1952 - հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
- 1952-1955 - 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
- 1956-1958 - Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
- 1958-1961 - Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
- 1962-1968 - Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
- 1968-1973 - Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
- 1973-1978 - Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
- 1992 - նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ։
Տարբեր
- Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
- Արցախի Ասկերանի շրջանի գյուղերից մեկը։
- Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
- Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
- Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։
Գրականություն
- Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5