Սեկեշֆեհերվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեկեշֆեխերվարից)
հունգ.՝ Székesfehérvár
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Առաջին հիշատակում972
Մակերես170,89 կմ²
ԲԾՄ118±1 մետր
Պաշտոնական լեզուհունգարերեն
Բնակչություն95 915 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ22
Փոստային դասիչ8000–8019
Պաշտոնական կայքszekesfehervar.hu(հունգարերեն)
Սեկեշֆեհերվար (Հունգարիա)##
Սեկեշֆեհերվար (Հունգարիա)

Սեկեշֆեհերվար (հունգ.՝ Székesfehérvár [ˈseːkɛʃfɛˈheːrvaːr] ), քաղաք Հունգարիայում, Ֆեյեր երկրամասի վարչական կենտրոնը։ Բնակչությունը - 99 060[2] մարդ (2014)։ Միջնադարում Սեկեշֆեհերվարը եղել է Հունգարիայի կարևորագույն քաղաքը և թագավորական նստավայրը։ Քաղաքում թագադրվել են 37 թագավորներ և թաղված են 15 տիրակալներ։

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկեշֆեհերվար - տեսքը երկնքից:

Քաղաքը գտնվում է 65 կմ դեպի հարավ-արևելք Բուդապեշտից, Դանուբ գետի հովտից դեպի արևմուտք, մոտավորապես մայրաքաղաք Բալատոնի և լիճ Բալատոնի միջև։ Սեկեշֆեհերվարը խոշոր երկաթուղային հանգույց է, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղային գծերով միացված է Բուդապեշտին և տվյալ երկրի այլ խոշոր քաղաքներին։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումը կարելի է թարգմանել որպես «Սուրբ սպիտակ ամրոց» — այս Հունգարերեն անունը թվագրվում է լատիներեն «Ալբա Ռիգիա» անվան հետ, որի ներքո էլ քաղաքը հայտնի է եղել միջնադարում։ Հունգարերեն szék նշանակում է «գահ» և արտացոլում է քաղաքի դերը վաղ Հունգարիայի պատմության մեջ, երբ այն եղել է թագավորների բնակավայր, հունգ.՝ fehér – «սպիտակ», հունգ.՝ vár - «ամրոց», «քաղաք»։ Թուրքական տիրապետության ժամանակ քաղաքը հայտնի է եղել, «Բելգրադ» անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն իսկ Հռոմեական կայսրության ժամանակներում Սեկեշֆեհերվարը եղել է բնակավայր։ Այժմ գոյություն ունեցող Հունգարական քաղաքը հիմնադրվել է 972 թվականին, ըստ ավանդույթի այն վայրում, որտեղ եղել է Արպադա թագավորի վրանը։ Քաղաքի հիմնադիրն է Արպադայի ծոռ իշխան Գեզան։ Քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակումը արվել է 1009 թվականին։ 970-ական թվականների վերջում Գեզան իր նստավայրը տեղափոխել է Էստերգոմ, սակայն դա չի հանգեցրել «Սեկեշֆեհերվարի» արևամուտին։ Ընդհակառակը քաղաքը սրընթաց սկսել է մեծանալ այն ժամանակ, երբ Սուրբ Իշտվինը քաղաքում կառուցել է շքեղ բազիլիկ ամրոց հողեղեն հանքերով (1039): Իշտվինի իշխանության օրոք Սեկեշֆեհերվարը ստացել է քաղաքի կարգավիճակ։

Միջին դարերում Սեկեշֆեհերվարում թագավորել են Հունգարիայի թագավորները։ Ընդհանուր առմամբ քաղաքում անցկացվել է 37 թագադրում (ըստ այլ աղբյուրների 38)։ Առաջինն այստեղ թագավորել է Պյոտր Օրսեոլը 1038 թվականին, իսկ վերջինը Յանոշ Զապոլյաին 1526 թվականին։ Տեղի տաճարում թաղված են 15 թագավորներ, նրանց թվում են Իշտվին I, Բելի II, Լաոիյ Մեծը, Մատյաշ Հունյադին և  ուրիշներ։

1222 թվականին այստեղ թագավորել է Անդրաշեմ II-ը և թողարկել է Ոսկե բուլլա ազնվական և թագավորական իրավունքով։ Ընդհուպ մինչև 1848 թվականը  դրա վրա կիրառվել է հունգարական Սահմանադրությունը։

1242 թվականին Մոնղոլների ներխուժումը քաղաքին վնաս չի պատճառել, զավթիչները ստիպված էին շրջանցել քաղաքը շրջապատի ջրհեղեղի պատճառով։ Քաղաքի բարգավաճումը շարունակվել է XVI-րդ դարը մինչև թուրքական ներխուժումները։

1543 թվականին թուրքական բանակը շրջապատել է Սեկեշֆեհերվարը և երկարատև պաշարումից հետո վերցրել է քաղաքը։ Շենքերի մեծ մասը ոչնչացվել էր, իսկ եկեղեցիների մեծ մասը վերածվել էին մզկիթների։ Թագավորների գերեզմանները ավերվել և թալանվել էին, այրվել էին նաև տուժել էին կայծակից։

1688 թվականին քաղաքը ազատագրվել Է  թուրքական լծից։ XVII-րդ դարի վերջում և XVIII-րդ դարի սկզբին քաղաքը նորից վերակառուցվել է, այս անգամ ավստրիալական բարրոկո ճարտարապետական ոճով։ Քաղաքի բնակչությունը շատ էր կրճատվել և վերականգնվել է գերմանական և սերբական գաղութներից ժամանածների հաշվին։ 1777 թվականին քաղաքը դարձել է եպիսկոպոսի նստավայր, և հենց այդ պատճառով էլ քաղաքի կենտրոնական հրապարակում կառուցվել է շքեղ պալատ։ XIX-րդ դարում քաղաքի բնակչության թիվը կազմել է 12 հազար։

Քաղաքին նոր ծանր փորձություններ էին սպասվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1945 թվականին Սեկեշֆեհերվարի մերձակայքում գնում էին ծանր մարտեր 5-րդ տանկային դիվիզիայի ՍՍ-ի (4-րդ տանկային կորպուսի ՍՍ) և  21-րդ գվարդիայի  4-րդ պահակախումբը բանակի 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի (հունվար 1945 թվական) միջև։ Այդ մարտերի ընթացքում ավերվել էին քաղաքի շենքերի գրեթե կեսը և սպանվել էր ավելի քան 10 հազար բնակիչ։ Քաղաքային գերեզմանատանը և եղբայր գերեզմանատներում թաղված են 4138 խորհրդային մարտիկներ, այդ թվում՝ երկու Խորհրդային Միության հերոսներ։

Հետապատերազմյան շրջանում քաղաքը վերակառուցվել է։ Քաղաքի պատմական կենտրոնը արդեն վերականգնվել էր Բարոկկո ճարտարապետական ոճով, իսկ քաղաքի մնացած մասը կառուցվել է Խորհրդային Միության շենքերին համապատասխան։ Սեկեշֆեհերվարը վերածվել է արդյունաբերական կենտրոնի։ Առավել ձեռնտու ձեռնարկություններն են եղել ավտոբուսի գործարանը և ռադիոսարքավորումների գործարանը։ 1970-ականներին քաղաքի բնակչությունը առաջին անգամ դարձել է 100 հազար մարդ։

1990-ական թվականներին Սոցիալիստական կարգի փլուզումից հետո քաղաքը և իր արդյունաբերությունը կրել են ծանր հետևանքներ։ Ժամանակակից Սեկեշֆեհերվարի արդյունաբերությունը կենտրոնացած է ժամանակակից և բարձր զարգացած տեխնոլոգիաների վրա։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգի ավերակներ
  • Այգի ավերակներ։ Բացահայտված է հնագետների կողմից XI-րդ դարում, որտեղ թագադրվել և թաղվել էին բազմաթիվ Հունգարական արքաներ։
  • Իշտվինի տաճար։ Գտնվում է հին քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1758-1768 թվականներին բարոկկո ճարտարապետական ոճով, հին գոթական տաճարի տեղում։
  • Աննա մատուռ։ Փոքրիկ մատուռ տաճարի կողքին։ Կառուցվել է 1480 թվականին։ Սեկեշֆեհերվարի այն շենքերից է, որը տարել է թուրքական լուծը և Երկրորդ համաշխարհային պատերազմը։
  • Եպիսկոպոսի պալատ։ Գտնվում է կենտրոնական հրապարակում։ Կառուցվել է 1800 թվականին ավստրիական դասական ոճով։
  • Քաղաքապետարան։ Գտնվում է քաղաքապետարանի հարավային մասում, կառուցվել է 1690 թվականին բարոկկո ոճով։
  • Զիչի պալատ։ Գտնվում է քաղաքապետարանի արևմուտքում, կառուցվել է 1781 թվականին։
  • Սբ. Իմրե. եկեղեցի։ Զբաղեցնում է կենտրոնական հրապարակի ամբողջ հյուսիսային մասը, կառուցվել է 1745 թվականին։
  • Կարմելիտյան եկեղեցի։ Հին քաղաքի հարավում։ Կանգնեցվել է 1769 թվականին, զարդարված է որմնանկարներով։
  • Վյորոշմարտի թատրոն։ Գտնվում է Ֆյու փողոցի հյուսիսային մասում։
  • Բորի ամրոց։ Միակն է քաղաքի տեսարժան վայրերից, որը կառուցվել է XX-րդ դարում։ Ամրոցի ճարտարապետն է Ենո Բորին։ Շինարարությունը ավարտվել է 1959 թվականին։ Գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում, կենտրոնից հեռու։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղատուն-թանգարան «Սև արծիվ»
  • Դեղատուն-թանգարան «Սև արծիվ»: Գտնվում է հին քաղաքի կենտրոնական Ֆյո փողոցում։ Բացվել է XVIII –րդ դարում։
  • Սվ. Իշտվանի հնագիտական թանգարան: Գտնվում է Ֆյո փողոցում «Սև արծիվ դեղատան» առջև։ Թանգարանը իր մեջ պահում է քաղաքի հնագիտական պատմությունը հռոմեական ժամանակներից մինչև հիմա։ Թանգարանը ձևավորվել է հունգարացի քանդակագործ Վենգար Նանդորի կաղմից։
  • Քաղաքի նկարչական արվեստի սրահ - XIX—XX-րդ դարերի հունգարական արվեստի ցուցադրում։
  • Տիկնիկների թանգարան:
Ձերժեվա
  • Ազգագրական թանգարան:

Ուշագրավ կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձերժեվա (տերություն) – քաղաքի խորհրդանշաններից մեկը, տեղադրված է հին քաղաքի կենտրոնում։ Խորհրդանշում է թագավորական իշխանությունը։
  • Պառակտված զանգ – տեղադրված է Ռատուշայի հրապարակի արևմտյան մասում։ Նվիրված է երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին։
  • Իշտվանի հուշարձան – Գտնվում է հին քաղաքի հարավային մասում Իշտվանի հրապարակում։
  • Թագավոր Մատյաշ Հունյադի հուշարձան - Մատյաշ Հունյադի քարե արձանը գտնվում է հնագիտական թանգարանի հյուսիսային պատին։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեկեշֆեհերվարում հիմնված է ֆուդբոլային ուժեղագույն թիմերից մեկը Videoton-ը։ 1985 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից և աշխարհի կրկնակի չեմպիոն։

2005-2007 թվականներին քաղաքում անցկացվել է հոկեյի միջազգային ֆեդերացիա։ Քաղաքը համարվում է Հունգարիայի հոկեյի կենտրոնը, այնտեղ է հիմնված ուժեղագույն Alba Volán թիմը, որը խաղում է Ավստրիայի հոկեյի լիգայում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեկեշֆեհերվար» հոդվածին։
Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ