Պարիս Հերունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Պարիս (այլ կիրառումներ)
Պարիս Միսակի Հերունի

Ակադեմիկոս Պարիս Հերունի
Ծնվել է 1933 թ., դեկտեմբերի 17 (1933-12-17)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ, Երևան
Մահացել է դեկտեմբերի 5, 2008 (74 տարեկան)[1]
Հայաստան Հայաստան, Երևան
Բնակության վայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ,
Հայաստան Հայաստան, Երևան
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի[փա՞ստ]
Գիտական ոլորտ ռադիոֆիզիկական չափումներ
ռադիոաստղագիտություն
հայագիտություն
Ալմա մատեր Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ,
Ռուսաստան Ռուսաստան
Աշխատությունները Վիքիդարանում

Պարիս Միսակի Հերունի (1933 դեկտեմբերի 17, Երևան, Հայկական ԽՍՀ - 2008 դեկտեմբերի 5, Երևան, Հայաստան), հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1957 թ․), տեխնիկական գիտությունների թեկնածու (1965 թ․), դոցենտ (1968 թ․), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։

1971 թվականին հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Միսակ Մաթևոսի Հերունի, ծնվել է 1906 թ. Կիլիկիայի Հաճըն քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Մահացել է Երևանում 1986 թ.։ Մայրը՝ Սեդա Նիկողոսի Հերունի (օրիորդ Ագաթյան), ծնվել է 1908 թ. Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Մահացել է Երևանում 1982 թ.։ Պարիս Հերունին ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։ Նրա գիտական, կազմակերպչական, հասարակական գործունեության ժամանակագրությունը և որոշ կենսագրական տվյալները հայերենով, ռուսերենով և անգլերենով բերված են նրա հեղինակած «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքի[2] 291-314 էջերում։

Կրթությունը և գիտական գործունեությունը[խմբագրել]

Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, 1951 թ. ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ուսանելով 6 տարի։ 1957 թ. ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։ Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի ղեկավարի պաշտոնը և այդ պաշտոնում աշխատել մինչև 1960 թ.։

1960-68 թթ. Պարիս Հերունին ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական գծով փոխտնօրեն էր, ինչպես նաև ղեկավարում էր Գերբարձր հաճախականությունների բաժինը։

1968-71 թթ. աշխատել է Մոսկվայի Ֆիզիկա և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, որպես Ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժնի ղեկավար։

1971 թ. հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը, պատրաստել է 24 գիտությունների թեկնածու և 5 գիտությունների դոկտոր։

1983 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնել և ղեկավարել է Անտենային համակարգերի ամբիոնը։

Հրապարակել է շուրջ 340 գիտական աշխատություն և 3 մենագրություն[2][անհրաժեշտ են մենագրությունների առանուն հղումները]։

Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Նա երկրագնդի տարբեր կետերում գտնվող 4 աստղադիտակների միջոցով հետազոտել է Զորաց քարերը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։[2]

Գիտակազմակերպչական գործունեություն[խմբագրել]

Ծավալել է ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն, եղել է․

  • 1965 թ․-ից Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ռադիոաստղագիտության պրոբլեմների Գիտական խորհրդի անդամ,
    • 1997 թ.-ից այդ Խորհրդի բյուրոյի անդամ, Մոսկվա
  • 1965-1992 թթ․ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի և Միջգերատեսչական կոորդինացիոն մի շարք Գիտական խորհուրդների անդամ (Հոլոգրաֆիայի, Անտենաների, Չափագիտության և այլ հարցերով), Մոսկվա
  • 1979 թ․-ից Գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ շնորհող ՌԳՀԻ-ի Մասնագիտացված խորհրդի նախագահ, Երևան
  • 1980 թ․-ից «Չափոխ տեխնիկա» (ռուս.՝ Измерительная техника) գիտական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Մոսկվա
  • 1985-1992 թթ․ Հայաստանի ԳԱԱ Ռադիոէլեկտրոնիկայի խորհրդի նախագահ, Երևան
  • 1985 թ․-ից Ռուսաստանի Աստղագիտական միության անդամ, Մոսկվա
  • 1990-1996 թթ․ Միջազգային Գիտական Ռադիո Միության (LJRSI, Մեծ Բրիտանիա) անդամ, երկու ժամկետով՝
  • 1998 թ․-ից Էլեկտրատեխնիկայի և Էլեկտրոնիկայի Ինժեներների Միջազգային Ինստիտուտի (IEЕЕ) անդամ, ԱՄՆ
  • 2000 թ․-ից ԱՄՆ People-to-people Ambassador խմբի անդամ, կազմված աշխարհի 30 խոշորագույն գիտնականներից, որի Պատվավոր նախագահն է ԱՄՆ Նախագահը
  • 2001 թ․-ից Вестник МАНЭБ գիտատեխնիկական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Սանկտ Պետերբուրգ
  • 2002 թ․-ից Հայկական բանակ ամսագրի Գիտական Խորհրդի անդամ, Երևան

Գիտական աստիճաններ և կոչումներ[խմբագրել]

Պատվավոր կոչումներ[խմբագրել]

Պարգևներ[խմբագրել]

Գիտական մեծ ավանդի համար Պարիս Հերունին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1983 թ․), Աշխատանքի վետերանի և Սանկտ Պետերբուրգի Գիտնականի աստղի (2003 թ․) շքանշաններով, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության բրոնզե, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Լոմոնոսովի անվան ոսկե, Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Վազգեն Ա-ի արծաթե (1984 թ․), ՀՀ ԳԱԱ ոսկե և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե (2003 թ․) մեդալներով, գիտության ոլորտում Հայաստանի (1985 թ․) և ԽՍՀՄ (1986 թ․) պետական մրցանակներով[3]։

Գիտատեխնիկական ձեռքբերումներ[խմբագրել]

Aquote1.png Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ամենից շատ հրաշքներ տեսնել, ես կասեի՝ Հայաստանո՛ւմ։
— Պարիս Հերունի
Aquote2.png

Ռադիոօպտիկական աստղադիտակ ՌՕԴ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռադիոօպտիկական աստղադիտակ ՌՕԴ

Ռադիոօպտիկական աստղադիտակ ՌՕԴ[4] [5][6]

Արևային էներգետիկա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ «Արև» նախագիծ
Պարիս Հերունու նախագծած կիսակառույց փոքրիկ արևային ջերմաէլեկտրակայան Բյուրականում

1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով , միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ,[7] սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում։[8][9]

Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։ Նաև, արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։

Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին։

Քարահունջի հետազոտություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Քարահունջ

Ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախմբերը 1994–ից 1997, 1999 և 2001 թվականներին մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում, որի ժամանակ կազմվել է կառույցի տոպոգրաֆիկ քարտեզը, չափվել է նրա աշխարհագրական լայնությունն ու երկարությունը, տեղի մագնիսական շեղման անկյունը, ինչպես և կատարվել են հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունների չափումները 360° ազիմուտների համար։ Չափվել են քարերի անցքերում եղած բոլոր անցքերի ուղղվածության ազիմուտները և տեղի անկյունները և այլ կարևոր բնութագրեր։ Կազմվել է 223 քարերի լիակատար կատալոգը նրանց չափերի ու վիճակի նկարագրությամբ, և բոլոր այդ քարերը համարակալվել են։ Հայտնաբերվել են բազմաթիվ նախնադարյան աստղագիտական քարե գործիքներ և որոշվել է նրանց ճշգրտությունը։[10]

Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ամենից շատ հրաշքներ տեսնել, ես կասեի՝ Հայաստանո՛ւմ։
Պարիս Հերունի

Հայերը և հնագույն Հայաստանը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայերը և հնագույն Հայաստանը (գիրք)

Պարիս Հերունին ծավալուն ուսումնասիրություններ է իրականացրել Հայոց հնագույն պատմությունը պարզելու և այն հիմնավոր ներկայացնելու համար։ Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփվել են նրա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում (2004 թ․՝ անգլերեն, 2006 թ․՝ հայերեն)։[2] Հնագիտական աստղագիտության, լեզվաբանության և աշխարհի հնագույն պատմության փաստերի համադրման միջոցով հեղինակը նորովի ներկայացնում է Հայոց հնագույն պատմությունը։ Գիրքը մեծ արձագանք է գտել ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ շարքային ընթերցողների մոտ։ Գրքում շարադրված գաղափարների, մոտեցումների, հետևությունների և արդյունքների մասին մասնագիտական դեմ և կողմ բուռն քննարկումները չեն դադարում առ այսօր։

Նկարչություն[խմբագրել]

Պարիս Հերունին գիտական աշխատանքից բացի զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ Հատկապես ճանաչված է նրա հեղինակած «Վահագնի ծնունդը» նկարը։ Նկարների հավաքածուի մեծ մասը պահպանվում է Բյուրականի աստղադիտարանի տարածքում գտնվող թանգարանի վերածված նրա աշխատասենյակում։

Պատկերասրահ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ։ Երևան, դեկտեմբերի 8, 2008 թ․
    Խոր ցավով տեղեկացա ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան մասին:
    Պարիս Հերունին այն երախտավորներից էր, ում տաղանդի ու աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքը: Նրա պրպտումների ու ուսումնասիրությունների արդյունքները վերաճեցին գիտության առանձին ենթաճյուղերի: Ականավոր գիտնականը նաեւ կազմակերպական մեծ կարողություններով օժտված գործիչ էր:
    Նրա նպատակը գիտելիքի նոր բարձունքների նվաճումն էր, իսկ հավատամքը` անմնացորդ ծառայելը գիտությանը, հայրենիքին ու մեր ժողովրդին:
    Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Պարիս Հերունու հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։ Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004"։ Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN: 9789994101771, ISBN: 9994101773
  3. ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ ակադեմիկոս Պարիս Միսակի Հերունի
  4. J . M. Martin and C.Rosolen, Perspectives of the ROT 54/32/2.6 in Astronomy. Astrophysics, Vol. 38, No. 4, 1995, pp. 361-363։(անգլերեն) ՀՀ ԳԱԱ Աստղաֆիզիկա (հանդես), 38(4), 1995 թ․, էջ 361-363։ DOI: 10.1007/BF02044713, ISSN 1573-8191, ISSN 0571-7256։
  5. Paris M. Herouni, Measured Parameters of Large Antenna of ROT-54/2.6 Tell about Absence of Big Bang.(անգլերեն) ՀՀ ԳԱԱ զեկույցներ, 107(1), 2007, էջ 73-78. ISSN 0321-1339
  6. ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԱԳԱԾԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԼԻՐ (ՌԳՀԻ ԱԳԿ)
  7. Պարիս Հերունու բազմաթիվ արտոնագրերի արժանացած «Արև» էլեկտրակայանի ծրագիրը վտանգված է
  8. Голос Армении N118 (18623) 21 октября 2000 года ст. 1
  9. Արեւի մարդկանց երկիրը։ Զրույց ակադեմիկոս Պարիս Հերունու հետ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, 2004 թ․, Գայանե Պողոսյան։
  10. Парис, М. Геруни, Доисторическая каменная обсерватория Карахундж-Карениш(ռուսերեն). ՀՀ ԳԱԱ զեկույցներ, 98(4), 1998, էջ 307-328. ISSN 0321-1339

Արտաքին հղումներ[խմբագրել]