Շեֆիլդի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեֆիլդի համալսարան
Sir Frederick Mappin Building.jpg
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1905
Անդակակցություն «Ռասսել» խումբ[1], White Rose University Consortium[2], N8 Research Partnership[3] և ORCID[4]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Տեղագրություն Շեֆիլդ
Կայք sheffield.ac.uk
Կոորդինատներ: 53°22′53.000400099995″ հս․ լ. 1°29′17.7792001″ ամ. ե. / 53.38138900002777376° հս․. լ. 1.488272000028° ավ. ե. / 53.38138900002777376; 1.488272000028
University of Sheffield Վիքիպահեստում

Շեֆիլդի համալսարան (անգլ.՝ University of Sheffield), հետազոտական համալսարան Անգլիայի Շեֆիլդ քաղաքում: Պաշտոնապես սկսել է գործել 1905 թվականին որպես Շեֆիլդի համալսարանական քոլեջի իրավահաջորդ, որը հիմնադրվել էր 1897 թվականին Շեֆիլդի բժշկական (հիմնադրումը` 1828 թվական) և Շեֆիլդի տեխնիկական դպրոցների (հիմնադրումը` 1884 թվական) միավորման արդյունքում[5]:

2015-2015 ուստարում համալսարանն ունեցել է 18.975 ուսանող և 8.220 ասպիրանտ: Հաստատության եկամուտը այդ նույն թվականին կազմել է 577 միլիոն ֆունտ, որից 158,4 միլիոնը` հետազոտական դրամշնորհներից ու պայմանագրերից:

Համալսարանը բարձրակարգ ուսումնական հաստատության համարում ունի թե' Մեծ Բրիտանիայում և թե' ամբողջ աշխարհում[6][7][8]: 2015-2016 ուստարում այն 80-րդն էր աշխարհի և 16-րդը Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների ցանկում: 2011 թվականին Շեֆիլդի համալսարանը «Թայմս» ամսագրի կողմից հռչակվել է տարվա համալսարան[9]:

Համալսարանն ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» ցանկում, ինչպես նաև «Համալսարանների համաշխարհային ցանցում» և «Ռասել» միավորման մեջ: Շեֆիլդի համալսարանի գիտնականներից յոթը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են, որոնցից վեցը համալսարանի շրջանավարտ են կամ նախկին աշխատակից[10]:

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի մասնաշենք

Համալսարանն ունի 5 ֆակուլտետ, որոնք իրենց հերթին բաղկացած են մի քանի բաժանմունքներից, և 1 միջազգային ֆակուլտետ, որը գործում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում.

Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնագիտություն
  • Անգլերենի դպրոց
  • Ֆրանսերեն
  • Գերմաներեն
  • Իսպաներեն
  • Ժամանակակից լեզուների ուսուցման կենտրոն
  • Երաժշտություն
  • Փիլիսոփայություն
  • Ռուսերեն և սլավոնական լեզուներ

Ինժեներության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոմատ կարգավորման ինժեներություն
  • Բիոինժեներություն
  • Քիմիական և կենսաբանական ինժեներություն
  • Ենթակառուցվածքների ինժեներություն
  • Համակարգչային գիտություն
  • Էլեկտրոնիկա
  • Մեխանիկական ինժեներություն
  • Աերոտիեզերային ինժեներություն

Բժշկության, ատամնաբուժության և առողջապահության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրտաբանություն
  • Ատամնաբուժություն
  • Մարդկային հաղորդակցության գիտություններ
  • Բժշկության դպրոց
  • Նեյրոգիտություն
  • Բուժքույրական դպրոց
  • Օնկոլոգիա
  • Առողջապահության դպրոց
  • Համաճարակ և իմունիտետ

Գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբանական գիտություններ
  • Մաթեմատիկայի և վիճակագրության դպրոց
  • Քիմիա
  • Մոլեկուլյար կենսաբանություն
  • Ֆիզիկա և աստղագիտություն
  • Հոգեբանություն

Սոցիալական գիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետություն
  • Արևելյան Ասիայի պատմություն
  • Տնտեսագիտություն
  • Կրթություն
  • Աշխարհագրություն
  • Տեղեկատվության դպրոց
  • Լրագրություն
  • Իրավունք
  • Կառավարման դպրոց
  • Քաղաքագիտություն
  • Սոցիոլոգիա
  • Քաղաքային նախագծում

Միջազգային ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիզնես կառավարում և տնտեսագիտություն
  • Համակարգչային գիտություն
  • Հոգեբանություն
  • Հումանիտար և սոցիալական գիտություններ
  • Կառավարման կրթական կենտրոն

Նոբելյան մրցանակի դափնեկիր շրջանավարտներ ու դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://russellgroup.ac.uk/about/our-universities/
  2. http://www.whiterose.ac.uk/about/
  3. http://www.n8research.org.uk/about-us/
  4. https://orcid.org/members/001G000001LPM6EIAX-university-of-sheffield
  5. "Facts and figures". About us. University of Sheffield. Retrieved 1 February 2016
  6. Janet Murray. "Russell Group universities prepare to do battle for top students". the Guardian. Retrieved 16 July 2015
  7. University of Sheffield. "University of Sheffield top of Russell Group and region for student experience". Retrieved 16 July 2015
  8. "Top students concentrated in just 12 elite universities". Telegraph.co.uk. 13 July 2011. Retrieved 16 July 2015
  9. "Sheffield named 'University of the Year' at annual THE Awards". Times Higher Education. 25 November 2011
  10. "Nobel Prize winners associated with the University". The University of Sheffield. Retrieved 23 February 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]