Քննարկում:Պարիս Հերունի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածն աղբյուրների կարիք ունի[խմբագրել կոդը]

Ներկա պահին միակ օգտագործված աղբյուրը, բացի «Հայերը և հին Հայաստանը» մենագրությունից, ԳԱԱ կայքէջն է։ --vacio 20:30, 3 Հունվարի 2014 (UTC)

Համաձայն եմ, ինքս էլ եմ գտնում որ աղբյուրների կարիք կա։ Ցավոք նրա սեղծած ինստիտուտն այժմ միայն ձևականորեն գոյություն ունի և նախկին աշխատակիցներին գտնելը մեծ բարդություն է։ Ես դրան հնարավորինս հետամուտ կլինեմ, սակայն Հայաստանի պայմաններում դա արագ չի ստացվի, մի քանի ամիս կտևի։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20:37, 3 Հունվարի 2014 (UTC)
Իհարկե պարտադիր չէ, որ աղբյուրները նրա ստեղծած ինստիտուտից ստացված լինեն, կարելի է ֊ և լավ կլինի ֊ օգտագործել այլ գիտնականների և գիտակրթական հաաստատությունների հրապարակումները, որոշ դեպքերում նաև մամուլից վերցված հրապարակումները։ --vacio 21:06, 3 Հունվարի 2014 (UTC)
Խոսքս նրանց օգնության մասին է, իրենք ավելի լավ գիտեն անհրաժեշ նյութերը և նրանց տեղը։ Ես ինքս հնարավորինս կզբաղվեմ, բայց այս դեպքը իմ նպատակը չէ։ Ուղղակի չուզեցի նախկին, նման մարդուն ոչ հարիր էջը այդ վիճակում թողնել։ Իսկ նրա ականավոր լինելը որոշվում է կոչումներով և պարգևներով, որոնք նա փաստացի ունի։ Այնպես որ այդ հարցը հանում եմ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 21:14, 3 Հունվարի 2014 (UTC)

Դավանանք[խմբագրել կոդը]

Իմ մոտ էլ անընդհատ անորոշություն է առաջանում «Դավանանք» դաշտը լրացնելիս։ Շատ դեպքերում ցանկալի է որ այն նշված լինի, քանի որ անձը Հայ առաքալեկան եկեղեցու հետևորդ է որպես ազգային եկեղեցական-ծիսական կառույցի և ոչ որպես հավատացյալ կամ կրոնավոր։ Բոլորն էլ կնքվում են և համարվում են Հայ առաքելական եկեղեցու զավակ, հետևորդ։ Սակայն «Դավանանք» բառը տեղեկաքարտում «համը հանում է»։ Որոշ դեպքերում գրում եմ «Հայ առաքելական» կամ «Հայ առաքելական եկեղեցու հետևորդ», բայց թե մեկ է՝ դաշտի անունը «Դավանանք» է։ Գուցե ինչ որ առաջարկ լինի այս հարցը կարգավորելու համար։ Գիտնականները, իհարկե, դժվար հավատացյալ կամ կրոնավոր լինեն, սակայն հաստատ իրենց Հայ առաքելական եկեղեցու կառույցից դուրս չեն տեսնում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 01:25, 4 Հունվարի 2014 (UTC)

Մի առիթով Պարիս Հերունին ասեց, որ ինքը քրիստոնեա չի, հին հայկական արժեքների կրողն է, բայց նաև մեկ այլ առիթով ասել է, որ ինքը հայ է, իսկ Հայ Առաքելական եկեղեցին՝ հայերի անբաժանելի մասնիկը և որ այն մեր ազգային արժեքն է ու բոլորս էլ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ենք։ Իր դեպքում կարծում եմ, սխալ կլինի, որ չնշենք Հայ Առաքելական եկեղեցին, իսկ որ ավելի ճշգրիտ լինի՝ գրել եմ նաև Արիական արժեքների հետևորդ։ Հետագայում վերջին տերմինը կփոխարինեմ ավելի պարզ և հասկանալի արտահայտության, որի մասին էլ հոդված կպատրաստեմ։--Գարդմանահայ (քննարկում) 07:03, 4 Հունվարի 2014 (UTC)
ընդհանուր ասած կարող եք տեղեկաքարտի ոչ բոլոր դաշտերը լրացնել, ոչ միայն այս հարից հետ կապված եմ ասում, այլ ընդհանուր, եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան խնդիր կարող է առաջացնել, ավելի լավ է չգրվի: --ERJANIK քննարկում: 16:59, 4 Հունվարի 2014 (UTC)

Հոդվածում այլակարծիքությունը պակասում է[խմբագրել կոդը]

Պարիս Հերունու նախագծերի և գաղափարների մասին կողմ եև դեմ կարծիքներ շատ կան, սակայն հոդվածում դրանք բացակայում են, կարծիքները միայն դրական են։ Ցանկալի է լրացնել նաև այլոց կարծիքները և համապատասխան գրականությունը։ Ամեն դեպքում դա միայն աշխուժություն կհաղորդի և լիարժեք կդարձնի այս հայ մարդու, մեծ գիտնականի ոգևորիչ կերպարը։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23:21, 5 Հունվարի 2014 (UTC)

Ճիշտ եք, աստիճանաբար պետք է դա էլ լրացվի։--Գարդմանահայ (քննարկում) 08:19, 6 Հունվարի 2014 (UTC)

Աշխատություններ[խմբագրել կոդը]

Իսկ որևԷ մեկը գիտի համացանցում Պարիս Հերունու հրապարակումների կ՞ան թե ոչ («Հայերը և Հնագույն Հայաստանը» կա): Լավ կլիներ հոդվածում ներկայացնել հրապարակումների ամբողջական ցանկը:--֎ Պանդուխտ 16:37, 8 Փետրվարի 2014 (UTC)

Կոնկրետ Պարիս Հերունու աշխատությունները ցանկով կարծես թե չկան՝ ես ինքս դա ման եմ եկել ու չեմ գտել։ Այլ հայ գիտնականների մատենագիտական տվյալներն արդեն սկսել են կազմել և էլեկտրոնային տարբերակով տեղադրել ՀՀ ԳԱԱ թվային գրադարանի նորացված տարբերակում՝

ՀՀ ԳԱԱ թվային գրադարան

֍ Ակադեմիկոսների մատենագիտական տվյալները, որոնում, ցանկեր

֍ Ակադեմիկոսների ցանկը, ում մատենագիտական տվյալներն առկա են

֍ Պատվավոր (արտասահմանյան) անդամներ

֍ նշանը սիրունության համար չեմ դրել՝ հավերժության նշանն այդ բաժնի խորհրդանիշն է, իսկ սվաստիկան 卐՝ զարդանախշը։ Վիքիպեդիայի մասնակիցների համար ՀՀ ԳԱԱ թվային գրադարանի նորացված տարբերակը շատ հարմար հանրագիտարանային աղբյուր է։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 17:55, 8 Փետրվարի 2014 (UTC)