Երևանի ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտ, համամիութենական, գիտահետազոտական անտենաների բնութագրերի չափումների և գերհաճախականության ֆազաչափության կազմակերպություն։ Հիմնադրվել է 1971 թ., Երևանում։ Ինստիտուտում հիմնականում մշակում և ստեղծում են տարածության մեջ էլեկտրամագնիսական դաշտերի բնութագրերի ճշգրիտ չափումների նոր մեթոդներ ու սարքավորումներ։

Ստեղծվել և զարգանում է «անտենաների պարամետրերի չափագիտություն» գիտական նոր ուղղությունը, ստեղծվել են պետական առաջնային և հատուկ 8 էտաչոններ։ Մշակվել է անտենաների բնութագրերի նոր մեթոդ՝ ըստ դրանց բացվածքի գոտում դաշտի բաշխվածության։ Երևանի ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտին կից գործում է ԽՍՀՄ անտենաների չափումների էտալոնների պետական կենտրոնը, որտեղ պահվում են պետական էտալոնները, գիտական եզակի սարքավորումները, ՀԱԱՀ խոշորագույն լիապտույտ անտենան։ Երևանի ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտում մշակվող սարքավորումների փորձնական նմուշները պատրաստվում են ինստուտում փորձարարական «Ալիք» գործարանում։ Երևանի ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտ ունի կոնստրուկտորական բյուրո, ասպիրանտուրա, թեկնածուական դիսեր տացիաների պաշտպանության մասնա Անտենաների էտալոնների պահման սրահը գիտացված խորհուրդ։ Ինստուտում է գտնվում Երևանի պոլիտեխնիկական ինստուտի անտենային համակարգերի ամբիոնը։ Ինստուտում մշակված ռադիոսարքավորումների ավտոմատ համալիրները լայնորեն կիրառվում են ռադիոնավագնացության, ռադիոաստղագիտության մեջ, քաղաքացիական ավիացիայում, տիեզերական հետազոտություններում և ժողտնտեսության այլ բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։