Վարդան Հովհաննիսյան (հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարդան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վարդան Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 19, 1953(1953-02-19)
Մահացել էմայիսի 3, 2014(2014-05-03) (61 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և հեռուստահաղորդավար

Վարդան Հովհաննիսյան (ծնվ.՝ 1953 փետրվարի 192014 մայիսի 6[1]), հայ հաղորդավար, դերասան, հրապարակախոս, հայագետ, հասարակական գործիչ, «Վարդանանք» հեռուստահաղորդման վարող, «Նոր Վարդանանք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ։ Լոս Անջելեսի հայ մենաթատրոնի հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում։ 1979-1999 թվականներին ապրել է ԱՄՆ-ում։

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտ է։

«Վարդանանք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ դպրոցական տարիներից իր մոտ հայոց պատմության վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին ծագել, սակայն դրանցով զբաղվելու հնարավորություն եղավ միայն 1985 թվականից։ Ըստ Հովհաննիսյանի, հայոց պատմության շատ մասեր (այդ թվում՝ (համեմատական լեզվաբանություն (հնդեվրոպական տեսություն), հայոց պատմության ռևիզիոնիզմ) ճշմարիտ չեն ներկայացվում և այդ գործընթացը սկսել է մոտ 150 տարի առաջ[2]։ Ըստ Հովհաննիսյանի, հայերը ունեն թերարժեքության բարդույթ, որը երկար տարիներ պետականության բացակայության արդյունք է, ինչն էլ առաջացրել է հայերի ժամանակակից բոլոր խնդիրները։ Նա պնդում է, որ «հայ ազգը պետք է հասկանա թե նա ով է, Հայկական լեռնախաշրհի բնիկն է, աստվածային երկրի ժողովուրդ է»[2]։

Այդ ամենից ելնելով 1997 թվականին սկսում է «Վարդանանք» հայագիտական հեռուստահաղորդման հեռարձակումը Լոս Անջելեսից (որտեղ վերջին հաղորդումը նկարահանվել է հուլիսի 11-ին), ապա՝ 1999 թվականից Երևանից, երբ նա վերադառնում է Հայաստան։ Ծրագրի թողարկումը ավարտվել է 2008 թվականին Հովհաննիսյանի առողջական խնդիրների պատճառներով[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]