Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտցող-ստվերաչափը՝ արեգակնային ժամացույցը և օրացույցը
Գիտցող-ստվերաչափի հին հայկական տոմարը

Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափ, հայ ականավոր ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից ստեղծած գործիք, որը միաժամանակ հանդիսանում է գիտցող (արեգակնային ժամացույցներ Հին Հայաստանում) և ստվերաչափ (ամիսները ցույց տվող գործիքներ Հին Հայաստանում)։ Իրենից ներկայացնում է արեգակնային թե՛ ժամացույց և թե՛ օրացույց[1]։

Կառուցվել է 1987 (ՌՋՁԷ) թվականին կամ հին հայկական տոմարով 4480 (ՏՆՁ) թվականին[1]։

Ունի երեք հիմնական սանդղակ.

  • 1. Գրիգորյան օրացույց. ներքևի հորիզոնական սանդղակը կառուցված է ժամանակակից Գրիգորյան օրացույցով։ Ձողից ընկնող ստվերը ցույց է տալիս ժամը։ Օրվա մեջ ձողի ստվերը շարժվում է ըստ ժամերի գծերի։ Փոքրիկ խաչի ստվերը ցույց է տալիս ամիսը։ Այդ ստվերը շարժվում է թեք գծերով և ցույց է տալիս ամիսը, մոտավորապես՝ օրը։ Ուղիղ գիծը (արևելք և արևմուտք) օրահավասարն է, իսկ եզրի գծերը ամենակարճ և ամենաերկար (արևադարձային) օրերն են։ Միաժամանակ գիշերը լիալուսնի ժամանակ նույն ստվերով լուսնից ցույց է տալիս գիշերվա ժամերը[1]։
  • 2. Հին հայկական տոմար. ուղղաձիգ սանդղակը նույնն է, բայց կառուցված է բուն հայոց օրացույցով, որը մտցվել է Հայկ Նահապետի հրամանով ի հիշատակ Բելի դեմ տարած հաղթանակի։ Այդ սանդղակի վրա ներկայացված են բոլոր բուն հայոց ամիսները սկսած Նավասարդից։ Փոքր մասը՝ Հավելյաց հինգ օրերն են։ Մյուս խաչի ստվերով ցույց է տալիս ամիսը։ Օրը սկսվել է առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան ժամի 18-ը[1]։
  • 3. Հնագույն հայկական տոմար. երրորդը սֆերիկ ձև ունեցող սանդղակ է, ժամերի գծերը համասեռ են դասավորված, որովհետև ձողը թեքություն ունի 40 աստիճան, որը հավասար է տեղի աշխարհագրական լայնությանը։ Ժամերը գրված են լատինական թվերով։ Ամիսների գծերը բաժանված են իսկական արեգակնային ամիսներով (կենդանակերպի նշաններ են)[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափը՝ արեգակնային ժամացույցն ու օրացույցը Օրգովի ռադիո-օպտիկական աստղադիտարանում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]