Արև (նախագիծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արև (այլ կիրառումներ)
«Արև», Պարիս Հերունու կողմից մշակված ջերմաէլեկտրակայանի նախագիծ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991 թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ[1], սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում[2]։
Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։ Նաև, արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով[2]։
Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պարիս Հերունու բազմաթիվ արտոնագրերի արժանացած «Արև» էլեկտրակայանի ծրագիրը վտանգված է
- ↑ 2,0 2,1 Голос Армении N118 (18623) 21 октября 2000 года ст. 1