Ռոքուել Քենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոքուել Քենտ
Rockwell Kent
Rockwell Kent.jpg
Ի ծնեՌոքուել Քենտ
Ծնվել էհունիսի 21, 1882(1882-06-21)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԹառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8]
Վախճանվել էմարտի 13, 1971(1971-03-13)[7][1][3][4][5][6] (88 տարեկանում)
Մահվան վայրՓլաթսբուրգ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9]
Ազգությունամերիկացի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[10]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Փարսոնս դիզայնի դպրոց, Horace Mann School և Columbia Graduate School of Architecture, Planning and Preservation
Մասնագիտություննկարիչ, արվեստների գործիչ, վիզուալ արտիստ և գրող
Ժանրբնանկար
Ակտիվ շրջաննկարիչ
Ներշնչվել էՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր և Ռոբերտ Հենրի
ՊարգևներՄիջազգային Լենինի խաղաղության մրցանակ և Լենինյան մրցանակ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Rockwell Kent Վիքիպահեստում

Քենտ Ռոքուել (անգլ.՝ Rockwell Kent, հունիսի 21, 1882(1882-06-21)[1][2][3][4][5][6], Թառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8] - մարտի 13, 1971(1971-03-13)[7][1][3][4][5][6], Փլաթսբուրգ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9]), ամերիկացի նկարիչ, գրող, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն սովորել է Ռ․ Հենրիի մոտ։ Աշխատել է որպես ձկնորս, ատաղձագործ, բազմիցս ճանապարհորդել է, ապրել ԱՄՆ–ի հյուսիսում, Նյուֆաունդլենդում, Գրենլանդիայում։ Զարգացնելով ամերիկական ռեալիստական արվեստի ավանդական դրույթները՝ ստեղծել է բազմաթիվ նկարներ, գծանկարներ, փորագրանկարներ, վիմագրանկարներ, որոնցում վառ կերպով պատկերված է հս․ երկրների խստաշունչ բնությունը, հասարակ մարդկանց կյանքը («Ծովի աշխատավորները», 1907, Նյու Բրետենի թանգարան, «Գարնանային եռուզեռ», 1908, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հակաֆաշիստական պլակատների և ծաղրանկարների, գրքերի, այդ թվում նաև սեփական երկերի պատկերազարդումների հեղինակ է։

Քենտի արվեստին բնորոշ է կերպարների առնական ոգեշնչվածությունը, հստակ գծանկարը, հնչեղ կոլորիտը։ 1960 թվականին Քենտի սովետական ժողովրդին նվիրել է իր գործերից 900-ից ավելին, որոնցից 14-ը՝ Հայաստանի պետական պատկերասրահին։ Որպես գրող հանդես է եկել 1920 թվականին, Ալյասկայի մասին «Ամայի երկրամաս» գրքով։ «Ուղղությունը արևելքով՝ հյուսիս» (1930), «Մալամինա» (1935) և «Գրենլանդական օրագիր» (1962) Քենտի գրքերում նկարագրել է էսկիմոսների կյանքը, տվել Հյուսիսի պատկերը։ «Սա իմ սեփականն է» (1940) և «Սա ես եմ, Տեր Աստված» (1955) ինքնակենսագրական գործերը 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը ԱՄՆ–ի համայնապատկերն են։

«Մարդկանց և լեռների մասին» գրքի (1959) հիմնական մասը 1958 թվականին ԽՍՀՄ–ում կատարած ճամփորդության տպավորություններն են։ Նա երկու անգամ այցելել է Խորհրդային Հայաստան, ջերմ տողեր նվիրել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Հետագայում, (1962) թվականին Ռ.Քենտը ստացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Պատվավոր անդամի կոչում, այնուհետև 1967 թվականին՝ «Հանուն ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» Լենինյան մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոքուել Քենտ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png