Վարդանանք (հեռուստահաղորդում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանանք (այլ կիրառումներ)

Վարդանանք (անգլ.՝ Vardanank), տեղեկատվական հայագիտական հեռուստածրագիր, որը լույս էր տեսնում 1997-2008 թվականներին շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես պատմում եմ է Վարդան Հովհաննիսյանը, դեռ դպրոցական տարիներից իր մոտ հայոց պատմության վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին ծագել, սակայն դրանցով զբաղվելու հնարավորություն եղավ միայն 1985 թվականից։ Ըստ նրա, հայոց պատմության շատ մասեր (այդ թվում՝ (համեմատական լեզվաբանություն (հնդևրոպական տեսություն), հայոց պատմության ռևիզիոնիզմ) ճշմարիտ չեն ներկայացվում և այդ գործընթացը սկսել է մոտ 150 տարի առաջ[1]։

Ըստ Հովհաննիսյանի, հայերը ունեն թերարժեքության բարդույթ, որը երկար տարիներ պետականության բացակայության արդյունք է, ինչն էլ առաջացրել է հայերի ժամանակակից բոլոր խնդիրները։ Նա պնդում է, որ «հայ ազգը պետք է հասկանա թե նա ով է, Հայկական լեռնախաշրհի բնիկն է, աստվածային երկրի ժողովուրդ է»[1]։

Ծրագիրը առաջին անգամ լույս է տեսել 1997 թվականին Լոս Անջելեսից։ Վարողը՝ Վարդան Հովհաննիսյանն էր։ 1999 թվականին Հովհաննիսյանը Հայաստան է վերադարձել և շարունակել հեռուստահաղորդման նկարահանումները Երևանում (Հայաստանից առաջին հաղորդումը Պարիս Հերունու հետ էր)։ Ծրագրի թողարկումը ավարտվել է 2008 թվականին Հովհաննիսյանի առողջական խնդիրների պատճառներով[2]։

Ծրագիրը ավարտելուց հետո Հովհաննիսյանը սկսում է հետ հավաքել հայագիտությամբ զբաղվող մարդկանց անկախ իրենց մասնագիտությունից։ 2003 թվականին Աշոտ Մելքոնյանի հետ կազմակերպում են եռօրյա գիտաժողով «Հայկական լեռնաշխարհը հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան»[2] խորագրով։ Երկրորդ գիտաժողովը եղավ 2006 թվականին։ Այդ տարիներին նույն թեմաներով սեմինարներ էր կազմակերպում։

Այդ ամենի նպատակն էր, ինչպես վկայում Վարդան Հովհաննիսյանը, «ժողովրդի հոգեբանության մեջ փոխել դեռ խորհրդային տարիներին դպրոցներում ձևավորված տեսությունը» և «հայկականացնել հայագիտությունը»[2]։ Ստեղծեց նաև հայոց արժեքները պահպանող և պաշտպանող կազմակերպություն[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված էր թեմաների հետևյալ բլոկերից.

  1. Հայոց պատմություն
  2. Մշակույթ
  3. Համազգային հարցեր
  4. Դպրոցները Կալիֆորնիայում և հայոց լեզուն
  5. Արցախ
  6. Թուրքիա-Ադրբեջան
  7. Ընտանիք
  8. Հայ բանտարկյալները Կալիֆորնիայում
  9. Աղանդներ


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հարցազրույց Վարդան Հովհաննիսյանի հետ 2013 թվականի օգոստոսի 20-ին
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Գիտաժողով՝ «Հայկական լեռնաշխարհը հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.