Jump to content

Ուիլյամ Մաք-Քինլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Մաք-Քինլի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ալեգեյնի քոլեջ, Օլբանիի իրավունքի դպրոց, University of Mount Union? և Poland Seminary High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և պետական գործիչ
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հունվարի 29, 1843(1843-01-29)[1][2][3][…]
Ծննդավայր Niles, Թրամբուլ, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օր սեպտեմբերի 14, 1901(1901-09-14)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայր Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]
Թաղված McKinley National Memorial
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր William McKinley, Sr.?
Մայր Nancy Campbell Allison?[3]
Ամուսին Իդա Մաք-Քինլի
Զավակներ Katherine McKinley?[3] և Ida McKinley?
 
Ինքնագիր Изображение автографа

Ուիլյամ Մաք-Քինլի կրտսեր (անգլ.՝ William McKinley Jr., հունվարի 29, 1843(1843-01-29)[1][2][3][…], Niles, Թրամբուլ, Օհայո, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 14, 1901(1901-09-14)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]), քաղաքական գործիչ և Ամերիկայի Միացյալ Նահանգների 25-րդ նախագահը (1897-1901) Հանրապետական կուսակցությունից։ Մաք-Քինլին եղել է 20-րդ դարի առաջին ԱՄՆ նախագահը և Քաղաքացիական պատերազմին մասնակցած վերջին նախագահը։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է մայորի կոչում Հյուսիսի և Հարավի պատերազմի ժամանակ, հետո զբաղվել է իրավաբանությամբ Կանտոն քաղաքում (Օհայո նահանգ)։ 1877 թվականին ընտրվել է կոնգրեսում, որտեղ եղել է Հանրապետական կուսակցության անդամ և ծայրահեղ պրոտեկցիոնիզմ դրսևորել։ 1890 թվականին առաջարկել է այսպես կոչված «բիլ Մաք-Քենլին», որը կազմված էր երկու առանձին, բայց միևնույն նպատակը հետապնդող օրենքի նախագծերից. McKinley Administrative Bill-ը, որը ուժի մեջ մտավ 1890 թվականի օգոստոսի 1-ին և McKinley Tariff-ը (Tariff Act of 1890), որը ուժի մեջ մտավ նույն տարվա հոկտեմբերի 6-ին։ Այն մեծ տհաճություն առաջացրեց Դեմոկրատական կուսակցության շրջանում. նրա հայտնի լինելը օգնեց դեմոկրատներին փայլուն հաղթանակ ունենալ ներկայացուցիչների պալատում 1890 թվականի նոյեմբերին, իսկ երկու տարուց` իր համախոհ Գրովեր Կլիվլենդին նախագահ դարձնել. 1894 թվականին նրանք հասան մաքսատուրքերի իջեցմանը։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի վերջում ընտրվել է նախագահ. 1900 թվականի վերջում վերընտրվեց 4 տարով։ Մաք-Քինլիի նախագահության տարիները իմպերալիզմի և պրոտեկցոինիզմի ծաղկման շրջանն էր։ 1898 թվականին Միացյալ Նահանգները պատերազմում էր Իսպանիայի հետ, ինչը վերջացավ Կուբայի օկուպացիայով, այնուհետև` Ֆիլիպինն օկուպացվեց Պուերտո Ռիկոյից։ Բռնակցվեց նաև Հավային ։ 1901 թվականին Թոմաս Էդիսոնը նկարահանեց «Կադրեր նախագահ Մաք-Քինլիի երդմնակալությունից» կարճամետրաժ ֆիլմը։

1934 թվականի 500 դոլարանոց, որն այժմ դուրս է եկել օգտագործումից

Նոր ընտրված նախագահի պատվին 1896 թվականին անվանվեց Դենալի սարը Ալյասկայում` Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետը։ 2015 թվականին Մաք-Քինլիի սարին վերադարձվեց հնդկական Դենալի անվանումը։ Սպանությունից հետո առաջարկություն եղավ Մաք-Քինլիի պատվին վերանվանել Ֆիլիպինները[6], որը ամերիկական գաղութ էր դարձել իր նախագահության տարիներին։ Մաք-Քինլիի դիմանկարը եղել է 500 դոլարանոցի վրա, սակայն դուրս է եկել օգտագործումից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Мак-Кинли Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. To rename the Philippines