Jump to content

Շանդոր Կյորյոշի Չոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Կյորյոշի Չոմա
Ծնվել էմարտի 27, 1784(1784-03-27)
Chiuruș, Կովասնա (քաղաք), Covasna County, Ռումինիա
Մահացել էապրիլի 11, 1842(1842-04-11)[1][2][3] (58 տարեկան)
Դարջիլինգ, Ջալպաիգուրի, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն
ԳերեզմանTomb of Sándor Kőrösi Csoma
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ, արևելագետ, բանասեր, գրող և ճանապարհորդ
Գործունեության ոլորտբանասիրություն և լեզվաբանություն
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան (1818)
Տիրապետում է լեզուներինհունգարերեն[1], անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռումիներեն, ռուսերեն, խորվաթերեն, տիբեթերեն և եբրայերեն
 Sándor Kőrösi Csoma Վիքիպահեստում

Շանդոր Չոմա դե Կյորյոշ (հունգարերեն՝ Sándor Csoma de Kőrös հունգարերեն: [ˈʃaːndor ˈkøːrøʃi ˈt͡ʃomɒ]; ծնյալ Sándor Csoma, մարտի 27, 1784(1784-03-27), Chiuruș, Կովասնա (քաղաք), Covasna County, Ռումինիա - ապրիլի 11, 1842(1842-04-11)[1][2][3], Դարջիլինգ, Ջալպաիգուրի, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն[4]), 19-րդ դարի հունգարացի բանասեր, արևելագետ, ով համարվում է տիբեթագիտության հիմնադիր։ Հեղինակել է տիբեթերեն-անգլերեն առաջին բառարանն ու տիբեթերենի քերականության առաջին գիրքը։ Կոչվել է Phyi-glin-gi-grwa-pa, ինչը տիբեթերեն նշանակում է "օտարական", իսկ ճապոնացիները նրան 1933 թվականին հռչակել են bosatsu կամ bodhisattva, այսինքն՝ բուդդիստական սուրբ, և այդ առումով նա նման բարձր պատվի արժանացած առաջին եվրոպացին է[5]։ Հետազոտող ճանապարհոդ լինելով՝ Շանդոր Չոման Տիբեթ էր մեկնել հունգար ժողովրդի ծագման արմատները հայտնաբերելու նպատակով. նա հավատացած էր, որ հունգարները հետնորդներն են աշխարհին Աթիլլա տված այն հոների, ովքեր հինգերորդ դարում բնակություն են հաստատել Տրանսիլվանիայում։ Ծագումով հունգարերենին հարազատ լեզուները հետազոտելու համար 1920 թվականին մեկնել է Ասիայի խորքերը, երկար տարիներ անցկացրել՝ ուսումնասիրելով տիբեթական լեզուն ու բուդդիստական փիլիսոփայությունը։ Ըստ տեղեկությունների՝ նա տասնյոթ լեզվի է տիրապետել։ Վախճանվել է 1842 թվականին, Դարջիլինգում, երբ պատրաստվում էր Դալայ-լամայի հրավերով Լհասա մեկնելու։ Բենգալիայի ասիական ընկերությունը նրա պատվին հուշակոթող է կանգնեցրել Դարջիլինգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չոմայի ուղին
Հուշատախտակ Գյոթինգեն-ում für Csoma de Körös

Չոման ծագումով սեկեյ էր՝ Տրանսիլվանիայում ապրող հունգարական ցեղի ներկայացուցիչ։ Ծնվել է աղքատ սեկեյական ընտանիքում[6]։ 1812-ից 1815 թվականներին աստվածաբանություն ու բանասիրություն է ուսումնասիրել տրանսիլվանական Այուդ քաղաքի դպրոցում, 1815-1818 թվականներին՝ արևելյան լեզուներ՝ Գյոթինգենի համալսարանում՝ Յոհան Գոթֆրիդ Այխհորնի ղեկավարությամբ։ Համալսարանում մտերմացել է Յոհան Ֆրիդրիխ Բլյումենբախի հետ, ով այն տեսակետն էր պաշտպանում, որ հունգարները թուրքական ցեղերի նախնիներից՝ ույղուրներից են ծագում։ Խորապես հետաքրքրված լինելով այս գաղափարով՝ Չոման որոշել է ճանապարհ ընկնել դեպի ույղուրների բնակության վայրերը, դեպի Տիբեթ, հետազոտել սեկեյների և ընդհանրապես հունգարների ծագման արմատները։

Հայերենին լավ տիրապետած լինելով՝ հայ է ձևացել և 1821 թվականին միացել է Խորասանից մեկնող մի քարավանի, Բաղդադով, Թեհրանով, Բուխարայով, Լահորով հասել Լադակհի կենտրոնը՝ Լեհ։ Այստեղ նա Դալայ Լամայի նախկին մի աշակերտի՝ տիբեթյան գիտուն վանական Փու Ցոնգի ղոկավարությամբ ու օգնությամբ ծավալել է իր բազմակողմանի ուսումնասիրությունները։ 1831 թվականին Բրիտանական կայսրությունից թոշակ ստանալով, բնակություն է հաստատել Կալկաթայում, պատրաստել ու հրատարակել տիբեթերենի բառարանն ու քերականության գիրքը։ Բացի այդ, կարգի է բերել, դասավորել Կալկաթայի ասիական ընկերությունում նոր-նոր բացված տիբեթյան գրականության գրադարանը, պատրաստել եղած գրքերի կատալոգները։

Չոման եղել է առաջին եվրոպացին, ով արժանացել է Դալայ Լամայի հրավերքին՝ այցելելու և հյուրընկալվելու իրեն Լհասայում։ Բայց ճանապարհորդության մեկնարկին՝ Հիմալայների ստորոտին՝ Դարջիլինգում Չոման մահացել է։ Հենց այդտեղ էլ նրա աճյունը հուղարկավորել են։ Նրա շիրիմը դարձել է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Չոմայի արխիվը, որ ներկայումս պահվում է Հունգարիայի գիտությունների ակադեմիայում, 2009 թվականին ներառվել է Համաշխարհային փաստաթղթային ժառանգության ցանկում[7]։

1933 թվականին Ճապոնիայում Կյորյոշի Չոմային դասել են բուդդայական սրբերի շարքին, Տոկիոյի բուդդայական համալսարանում կանգնեցվել է նրա հուշարձանը։

Հունգարիայում գործում է Չոմա դե Կյորյոշիի անվան ընկերություն, որն ի մի է բերում տիբեթական լեզվի ու գրականության, բուդդայականության, Կենտրոնական Ասիայի պատմության վերաբերյալ ուսումնասիրությունների հեղինակներին։

Հունգարացի բոդհիսատվեին է նվիրված կինոռեժիսոր Տիբոր Սեմզյոյի «Կյանքի հյուրը» (Az élet vendége: Csoma-legendárium) փաստավավերագրական կինոնկարը, որը լավագույններից մեկն է համարվել Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում։

  • A grammar of the Tibetan language in English (Kalkutta 1834)
  • Essay towards a dictionary Tibetan and English. Prepared with the assistance of Bandé Sangs-rgyas Phuntshogs, a learned Láma of Zangskár, by Alexander Csoma de Kőrös. Siculo-Hungarian of Transylvania. During residence at Kanam, in the Himálaya mountains, on the confines of India and Tibet. 1827–1830. (Kalkutta 1834)
  • Analysis of the Kandjur (über die Grundlehren des Buddhismus, Kalkutta 1835)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Csoma, Alexander (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 3. — S. 65.
  4. [1]
  5. Hetenyi, Ernest. «Alexander Csoma de Koros: The Hungarian Bodhisattva» (PDF). Bulletin of Tibetology. 9 (1): 34–41.
  6. Parish register record of 4 April 1784 was noted by Duka, however others think this might be the date of baptism and the year 1787/1788 is also suggested by certain authors.
  7. «Csoma Archive of the Library of the Hungarian Academy of Sciences» (անգլերեն). UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2009-08-05-ին. Վերցված է 2010-08-06-ին. {{cite web}}: Invalid |url-status=ja (օգնություն); Unknown parameter |archiv-bot= ignored (օգնություն)
  8. Verlagsangaben zu Fox: Der Mann, der zum Himmel ging
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Կյորյոշի Չոմա» հոդվածին։