Կովասնա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կովասնա
ռումիներեն՝ Covasna
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես158±0,01 կմ²
ԲԾՄ560±1 մետր
Բնակչություն9208 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ525200
Պաշտոնական կայքprimariacovasna.ro
Կովասնա (քաղաք) (Ռումինիա)##
Կովասնա (քաղաք) (Ռումինիա)

Կովասնա (ռումիներեն՝ Covasna, հունգ.՝ Kovászna), քաղաք Ռումինիայում Կովասնա գավառի կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1548 թվական՝ առաջին անգամ կոչվում է Կովասնա։
  • 1567 թվական՝ նշվում Է փաստաթղթում, որպես 61 գրանցված տուն ունեցող հեղինակավոր բնակավայր։
  • 1756 թվական՝ ոչնչացվում է հրդեհով։
  • 1802 թվական՝ ավերվել է երկրաշարժի պատճառով։
  • 1880 թվական՝ քանի որ նրա շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, դարձել է որպես առողջարանային կենտրոն։
  • 1889-91 թվականներ՝ կառուցվել է Կովասնա-Կոմանդեու նեղ օղակաձև երկաթուղի։
  • 1952 թվական՝ Կովասնան դարձավ քաղաք։
  • 1970 ական թվականներին Կովասնայում կառուցվել են մի քանի հյուրանոցներ և բուժական կենտրոններ։
  • 1996 թվական՝ անտառային հրդեհ։
  • 2000-ական թվականներ՝ Կովասնան Ռումինիայի ազգային նշանակալի առողջարանային քաղաքն է, որն ունի կարևոր սրտանոթային հիվանդանոց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Կովասնայում բնակվում է 10 265 մարդ։ Հունգարացիները կազմում են մեծամասնություն՝ 7 549 կամ 66,4%։ Քաղաքում բնակվում է նաև 3672 ռումինացի (32,3%)։

Բնակչությունն ըստ մարդահամարի տվյալների.

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներն են համարվում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովասնա (քաղաք)» հոդվածին։