Միխեիլ Սաակաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միխայիլ Սահակաշվիլիից)
Միխեիլ Սաակաշվիլի
Saakashvili n bush.jpg
Ծնվել է դեկտեմբերի 21, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:21|2|0}}) (48 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Կրթություն Շևչենկոյի անվան համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Կոլումբիայի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն իրավաբան, քաղաքական գործիչ[1] և փաստաբան
Ամուսին Սանդրա Ռուլոֆս
Ծնողներ մայր՝ Ջիուլի Ալասանիա
Զբաղեցրած պաշտոններ Օդեսայի մարզային պետական կառավարման պետ և Վրաստանի նախագահ
Քաղաքական կուսակցություն Միացյալ ազգային շարժում
Պարգևներ և
մրցանակներ
Ճանաչման Խաչ, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան և Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ
Ստորագրություն Mikheil Saakashvili Signature.svg
Mikheil Saakashvili Վիքիպահեստում

Միխեիլ Նիկոլոզի Սաակաշվիլի (վրացերեն՝ მიხეილ ნიკოლოზის ძე სააკაშვილი, Միխեիլ Նիկոլոզիս ձե Սաակաշվիլի) (ծնվ. դեկտեմբերի 21, 1967) վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի 3-րդ նախագահը և Միացյալ Ազգային Շարժման ղեկավարը։ Սաակաշվիլին ընտրվել է նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականից հետո՝ 2003 թվականի Վարդագույն հեղափոխության ժամանակ, որը ղեկավարվում էր Սաակաշվիլու և իր քաղաքական դաշնակիցների՝ Նինո Բուրջանաձեի և Զուրաբ Ժվանիայի կողմից։ 2007 թվականի նոյեմբերի 25-ին նա հրաժարվել է նախագահությունից, որպեսզի կրկին մասնակցի 2008 թվականի հունվարի 5-ի Վրաստանի նախագահական ընտրություններին, և վերընտրվել է նախագահ՝ ստանալով քվեների մեծամասնությունը։

Միխեիիլ Սաակաշվիլի ամուսնացած է ծագումով հոլանդուհի Սանդրա Ռուլովսի հետ և ունի երկու տղա զավակ՝ Էդվարդ և Նիկոլոզ։ Նա տիրապետում է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն լեզուներին[2][3] և գիտե ավելի քիչ օսերեն և իսպաներեն։[4][5]

2013 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններում իր կուսակցության առաջադրած Դավիթ Բաքրաձեն չի կարողացել հաղթանակ տանել[6]։

Աշխատանք արտերկրում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 22֊ին մամուլում լուրեր տարածվեցին, որ Միխեիլ Սաակաշվիլին շուտով դասավանդելու է ամերիկյան Թաֆտսի համալսարանում։ Նա կարդալու է Ֆլետչերի դիվանագիտական դպրոցում, որը պատրաստում է դիվանագետներ և իրավագետներ[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]