Գիուլի Ալասանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիուլի Ալասանիա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1946(1946-11-11) (75 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia.svg Վրաստան
Ազգությունվրացի
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄիխեիլ Սաակաշվիլի
Commons-logo.svg Giuli Alasania Վիքիպահեստում

Գիուլի Ալասանիա (վրաց.՝ გიული გივის ასული ალასანია, նոյեմբերի 11, 1946(1946-11-11), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի պատմաբան, գիտություններ դոկտոր, Վրաստանի միջին դարերի պատմության մասնագետ, թուրքագետ, հասարակական գործիչ։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու մայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է թբիլիսյան սովորական ընտանիքում։ Մայրը բժշկուհի էր, հայրը՝ ինժեներ։ Պապերը 1937 թվականին հալածանքների են ենթարկվել։

Գիուլին 1969 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, խորացել Թուրքիայի պատմության ուսումնասիրության մեջ; 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1986-ին՝ դոկտորական ատենախոսությունները, 1989-2006 թթ. աշխատել Վրաստանի գիտությունների ակադեմիայի Իվանե Ջավախիշվիլու անվան պատմության և ազգագրության ինստիտուտում։

1990 թվականին Ալասանիային շնորհվել է Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսորի կոչում։ Նա հեղինակել է տասը գիտական մենագրություն, 130-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են Թուրքիայի, Վրաստանի ու Կովկասի պատմությանը, վրացական մշակույթի պատմությանը, ազգային ինքնորոշմանը։

Պրոֆեսոր Գ. Ալասանիան 2012 թվականին հիմնադրված Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի անդամ է, ծագումնաբանության, դրոշմագիտության և վավերագրական գիտությունների ամերիկյան դպրոցի (ԱՄՆ) պատվավոր անդամ, սևծովյան միջազգային համալսարանի (Թբիլիսի) պրոռեկտոր [2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alasania Giuli.- The Encyclopedia «Sakartvelo» («Georgia»), vol. I, Tbilisi, 1997, p. 90 (in Georgian).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]